Նորություններ

18.12.2024

Հաստատվել է Մաքսային հայտարարագրերի գրանցման միասնական կարգը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է Մաքսային հայտարարագրերի գրանցումը կամ գրանցման մերժումը ձևակերպելու նոր կարգը։

«Նոր կանոններն ապահովում են երեք տեսակի մաքսային հայտարարագրերի գրանցման միասնական մոտեցումներ, հաշվի են առնում էլեկտրոնային հայտարարագրման գերակայությունը, ինչպես նաև առանց մաքսային մարմնի պաշտոնատար անձի մասնակցության մաքսային հայտարարագրեր գրանցելու կամ գրանցումը մերժելու հնարավորությունը», — նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը։