Սեպտեմբերի 14-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է Էքսպրես-բեռների համար այնպիսի հայտարարագրում հայտարկված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը, որն օգտագործվում է որպես էքսպրես-բեռներ փոխադրվող առևտրային ապրանքները հայտարարագրելիս։
Իրավակիրառ պրակտիկայում հաճախ առաջանում է մաքսային հայտարարագրում ինչպես ապրանքները բաց թողնելուց առաջ, այնպես էլ դրանից հետո տեղեկատվության փոփոխման կամ լրացման անհրաժեշտություն: Նման փոփոխությունների նախաձեռնողը կարող է լինել թե էքսպրես փոխադրողը, թե մաքսային մարմինը:
«Հաստատված ընթացակարգը նախատեսում է էքսպրես փոխադրողի և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների կոնկրետ ալգոռիթմ, մաքսային փաստաթղթում փոփոխություններ կատարելու ժամկետներ և դեպքեր», - նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովը։
Նախագիծը էքսպրես բեռների մաքսային վարչարարության կատարելագործման և այս հարցի վերաբերյալ ժամանակակից իրավական բազայի ձևավորման ուղղությամբ Հանձնաժողովի մաքսային բլոկի կողմից կատարվող համալիր աշխատանքի տրամաբանական շարունակությունն է:
Տեղեկանք
«Փոխադրողի կողմից որպես էքսպրես բեռ առաքված ապրանքներն ապրանքների հայտարարագրի օգտագործմամբ մաքսային հայտարարագրման մասին» Հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի N 142 որոշմամբ հաստատվել են էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ձևն ու լրացման կարգը և սահմանվել են դրա կիրառման պայմանները:
Էքսպրես-բեռների մաքսային վարչարարության կատարելագործման աշխատանքներն իրականացվում են Մաքսային կարգավորման խորհրդատվական կոմիտեին կից պրոֆիլային աշխատանքային խմբի շրջանակներում՝ պետական մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: