Նորություններ

25.12.2023

Հաստատվել են ԵԱՏՄ միջազգային գործունեության 2024 թվականի հիմնական ուղղությունները

Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները հաստատել են Մինչև 2024 թվականը ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունները։

Ինչպես նշվում է փաստաթղթում, 2024 թվականին Միության համար առաջնահերթ կդառնան այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են փոխգործակցությունը ԱՊՀ պետությունների և մերձավոր արտասահմանի այլ երկրների հետ, Միության դիտորդ պետությունների՝ Կուբայի և Ուզբեկստանի հետ համագործակցության զարգացումը, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցության (ԱՍԵԱՆ) պետությունների, ԲՐԻԿՍ-ի երկրների և Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի այլ պետությունների և ինտեգրացիոն միավորումների հետ համակարգային երկխոսության զարգացումը Մեծ Եվրասիական գործընկերության գաղափարի համատեքստում տնտեսական համագործակցության ընդլայնման համար:

Առաջնահերթությունների թվում է նաև աջակցությունը անդամ պետությունների արտահանման ներուժի իրագործմանը, եվրասիական տրանսպորտային միջանցքների՝ որպես գլոբալ տրանսպորտային հաղորդակցության համակարգի բաղադրիչի զարգացումը, բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծումը, ներառյալ առևտրային ընթացակարգերի պարզեցումը և ներքին արգելքների վերացումը և այլն:

Միության հիմնական ջանքերը կենտրոնացած կլինեն համագործակցության արդեն իսկ ստեղծված մեխանիզմների զարգացման վրա, այդ թվում՝ կնքված հուշագրերի, հռչակագրերի և առևտրային համաձայնագրերի շրջանակներում։ Սրան է նվիրված փաստաթղթի առաջին բաժինը: Միջազգային կազմակերպությունների թվում նշվել են Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ), այդ թվում՝ նրա տարածաշրջանային հանձնաժողովները, Համաշխարհային մաքսային կազմակերպությունը (ՀՄԿ), Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և այլն, տարածաշրջանային միավորումներից են ԱՊՀ, ՇՀԿ, ԱՍԵԱՆ, Հարավամերիկյան ընդհանուր շուկան (ՄԵՐԿՕՍՈՒՐ), Աֆրիկյան միությունը և այլն։ Շեշտը դրվում է Եվրասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում առանցքային գործընկեր պետությունների հետ, ինչպես նաև Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում՝ Չինաստանի հետ, Վիետնամի, Սերբիայի, Սինգապուրի և Իրանի հետ փոխգործակցությանը՝ պրեֆերենցիալ առևտրային համաձայնագրերին համապատասխան:

Փաստաթղթի երկրորդ բաժինը սահմանում է միջազգային համագործակցության պոտենցիալ հեռանկարային ուղղությունները: Եզրափակիչ մասը պարունակում է Միության միջազգային գործունեության արդյունավետության բարելավման առաջարկներ։ 

Տեղեկանք

 ԵԱՏՄ միջազգային գործունեությունն իրականացվում է ԵԱՏՄ մասին պայմանագրի 7-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցության իրականացման կարգին համապատասխան։ Կարգի 5-րդ կետի համաձայն՝ ձևավորվում են Միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները:

ԵՏՀ-ն կնքել է ավելի քան 45 հուշագիր միջազգային կազմակերպությունների և շուրջ 50 փաստաթուղթ, այդ թվում՝ առևտրային համաձայնագիր՝ երրորդ երկրների կառավարությունների, նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրացիոն և միջպետական միավորումների հետ։