Նորություններ

29.08.2022

Հրապարակվել են այն արտադրանքի միասնական ցանկը, որը ենթակա է համապատասխանության պարտադիր հաստատման՝ ըստ միասնական ձևի

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա արդիականացրել է Համապատասխանության պարտադիր հաստատման ենթակա արտադրանքի միասնական ցանկը՝ համապատասխանության հավաստագրերի և համապատասխանության մասին հայտարարագրերի՝ ըստ միասնական ձևի տրամադրմամբ (Մաքսային միության Հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի N 620 որոշում): Փաստաթուղթը հրապարակվել է ԵԱՏՄ իրավական պորտալում:

Թարմացումները վերաբերում են Միասնական ցանկի 24 դիրքերին առնչվող միջպետական ստանդարտներին և ազգային ստանդարտներին. 23 ստանդարտը փոխարինվել է նոր խմբագրությամբ ստանդարտներով, իսկ մեկ ստանդարտ բացառվել է չեղարկման պատճառով:

«Փոփոխություններն անհրաժեշտ են այդ ապրաքների համար միասնական ձևի հայտարարագրեր և հավաստագրեր ձևակերպելիս արդիական ստանդարտներ կիրառելու համար, որոնք ճանաչվում են ԵԱՏՄ բոլոր երկրների կողմից, ինչն ապահովում է Միության շուկայում այդ արտադրանքի ազատ շրջանառությունը»,- ընդգծել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն։