Դրանք այդ ոլորտում երկու հիմնարար փաստաթղթերն են՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացման սկզբունքների և մոտեցումների մասին համաձայնագիրը և Միությունում այն արտադրանքի շրջանառության կարգի, որին ներկայացվող պահանջները սահմանված չեն Միության տեխնիկական կանոնակարգերով՝ մասին համաձայնագիրը։
Բացի այդ, կողմերի լիազորված մարմիններին հանձնարարվել է լրամշակել իրենց ազգային տեղեկատվական համակարգերը և ապահովել ընդհանուր գործընթացի իրականացման համար դրանց պատրաստությունը։
Եվրասիական տնտեսական միությունում վտանգավոր արտադրանքի մասին տեղեկատվական համակարգի ձևավորման փորձնական նախագիծը իրականացվել է 2018-ից 2021 թվականներին։ Վեց տեխնիկական կանոնակարգերի (ցածրավոլտ սարքավորումների, անվավոր տրանսպորտային միջոցների, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի, խաղալիքների, մսամթերքի և կաթնամթերքի) օրինակով հսկողության (վերահսկողության) մարմինների կողմից ձևավորվել է Միության պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման մասին 100-ից ավել ծանուցում։
Փորձնական նախագծի արդյունքները հիմք են հանդիսանալու ԵԱՏՄ-ում «Վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ձևավորման, վարման և օգտագործման» ընդհանուր գործընթացի շրջանակներում վտանգավոր (անհամապատասխան) արտադրանքի հայտնաբերման մասին տեղեկացման համակարգի ստեղծման ժամանակ։
Այդ գործընթացի իրականացումը Միության պետությունների լիազորված մարմիններին թույլ կտա համակարգված կերպով գործակցել դրա տեղեկատվական միջավայրում՝ արձագանքման և օպերատիվ միջոցների կիրառման համար, այդ թվում՝ սպառողների համար վտանգավոր՝ հայտնաբերվող արտադրանքի նկատմամբ։