Նորություններ

26.01.2023 (Обновлено: 31.01.2023 10:42)

ԵԱՏՄ-ում փոփոխվել են Համապատասխանության գնահատման տիպային սխեմաները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը հաստատել է Համապատասխանության գնահատման տիպային սխեմաների փոփոխությունները: Փաստաթուղթը ներկայացվել է Ռուսաստանի Դաշնության քննարկմանը և հայեցակարգային մշակում անցել Հանձնաժողովի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության պետությունների լիազոր մարմինների հետ փոխգործակցությամբ։ 

ԵՏՀ Խորհրդի որոշումը պայմաններ է ստեղծում այս ոլորտում կազմակերպակարգադրական բնույթի բարելավումների համար։ Դրանք թույլ կտան արագորեն փոփոխություններ կատարել Միության համապատասխանության գնահատման փաստաթղթերում (հավաստագրեր և հայտարարագրեր) իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունն ու սկզբնատառերը փոխելիս, ինչպես նաև արտադրանքի արտադրման վայրի հասցեի առանձին վավերապայմանների փոփոխության փաստաթղթերում (խոսքը, օրինակ, քաղաքի, փողոցի անվանափոխության, փոստային ինդեքսը, տան համարը փոխելու մասին է)՝ փաստացի արտադրության վայրը մնա անփոփոխ մնալու պայմանով։ Դա կհեշտացնի ԵԱՏՄ երկրների գործող տնտեսվարող սուբյեկտների աշխատանքը։

Փոփոխություններով է լրացվում այնպիսի դեպքերի ցանկը, երբ հավաստագրերում կամ հայտարարագրերում նշված տեղեկությունները փոփոխելիս՝

- այդ հավաստագրերի կամ հայտարարագրերի փոխարինումը թույլատրվում է առանց պարտադիր ընթացակարգեր կատարելու, այսինքն՝ պարզեցված կարգով,

- հավաստագրերի կամ հայտարարագրերի փոխարինումը կարող է չիրականացվել, այսինքն՝ թույլատրական փաստաթղթերը կարող են շրջանառվել առանց դրանցում փոփոխություններ կատարելու։

Նշված նորմերը ուղղակիորեն ուժի մեջ կմտնեն կամ Միության տեխնիկական կանոնակարգում համապատասխան փոփոխությունների ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո (Տիպային սխեմաների հիման վրա համապատասխանության գնահատման ձևերի, սխեմաների և ընթացակարգերի սահմանման մասով), կամ Հավաստագրերի և հայտարարագրերի միասնական ձևերի և դրանց ձևակերպման կանոնների փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո (Հանձնաժողովի Կոլեգիայի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի N 198 որոշման համաձայն):