Նորություններ

25.08.2022

ԵԱՏՄ-ում կարող է ստեղծվել Երիտասարդական նախաձեռնությունների աջակցության եվրասիական հիմնադրամ

Նման առաջարկություն է ներկայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը ԱՊՀ և ԵԱՏՄ «Քելեչեկ» («Ապագա») երիտասարդական համաժողովի բացմանը, որն անցնում է Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն Աթա քաղաքի «Ռուխ Օրդո» մշակութային կենտրոնում:

  «Կարծում եմ, հիմնադրամը կարող էր ունենալ տարածաշրջանային բաժանմունքներ և անհատույց խորհրդատվական, կրթական և այլ ծառայություններ մատուցել: Կազմակերպաիրավական աջակցություն ցուցաբերել երիտասարդական ինտեգրացիոն նախագծերին», - նշել է Միխայիլ Մյասնիկովիչը:
Միջոցառմանը մասնակցել է նաև Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ Ակիլբեկ Ժապարովը: Ղրղզստանի կառավարության ղեկավարն իր ողջույնի խոսքում նշել է, որ ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական օրակարգը եվրասիական ինտեգրման նոր վեկտորներից է:
«Կրթությունը և հանրային նախագծերը, հատկապես միջազգային տնտեսության, ռոբոտատեխնիկայի և ՏՏ-տեխնոլոգիայի ոլորտում, ստեղծարար երիտասարդների համար հսկայական հնարավորություններ են ներկայացնում: Կարևոր է, որ ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական օրակարգը եվրասիական ինտեգրման նոր վեկտորներից է: Տվյալ ուղղության հետագա տարբերակումը թույլ կտա ընդլայնել օտար պետությունների, ինտեգրացիոն տարածաշրջանային միավորումների հետ մեր երիտասարդության շփումների աշխարհագրությունը՝ Հարավային Ամերիկայից մինչև Հարավարևելյան Ասիան», - նշել է Ակիլբեկ Ժապարովը:
ԵՏՀ Կոլեգիայի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը հիշեցրել է, որ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններով, որոնք հաստատվել են պետության ղեկավարների կողմից, նախատեսված է հանրության լայն ընդգրկում եվրասիական ինտեգրման գործընթացներին: Ընդ որում, մինչև 30 տարեկան երիտասարդները կազմում են ԵԱՏՄ երկրների բնակչության մեկ հինգերորդ մասը և գտնում իրենց արժանի տեղը Միության սոցիալտնտեսական զարգացման կարևոր խնդիրների իրագործման գործում:
«Հաղորդակցության ուղիների ստեղծման նպատակով մենք ԵՏՀ-ում նախատեսում ենք ստեղծել «մեկ պատուհան»՝ երիտասարդների դիմումների օպերատիվ քննարկման, երիտասարդ ձեռնարկատերերին, երիտասարդ մասնագետներին, ուսանողներին աջակցելու համար», - ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:
Վերջինիս խոսքով՝ Հանձնաժողովը ձգտում է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել աշխատավոր երիտասարդների համար: Նախորդ տարվա ընթացքում գործարկվել է «Աշխատանք առանց սահմանների» միասնականացված համակարգը: Այսօր տվյալների շտեմարանում առկա է ավելի քան 500 հազար թափուր աշխատատեղ:
«Երիտասարդությանը մեծ դեր է հատկացվում Եվրասիական տնտեսական միության զարգացման հետագա ուղղությունների մշակման գործում: Եվ սա ճիշտ է: Մասնակցելով միութենական շինարարությանը, դուք ինքներդ ձեզ համար կենսապայմաններ եք ստեղծում», - եզրափակեց Միխայիլ Մյասնիկովիչը:
Տեղեկանք

 2022 թվականի օգոստոսի 25-26-ը Ղրղզստանի Հանրապետության Իսիկ Կուլի մարզի Չոլպոն Աթա քաղաքի «Ռուխ Օրդո» մշակութային կենտրոնում անցնում է ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի «Քելեչեկ» («Ապագա») երիտասարդական համաժողովը, որն անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում։

 Համաժողովին մասնակցում է ավելի քան 250 պատվիրակ՝ երիտասարդ ձեռնարկատերեր, պետական ծառայողներ, ստեղծագործ երիտասարդության ներկայացուցիչներ, երիտասարդ դիվանագետներ, ուսանողներ Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության երկրներից։

 Համաժողովի նպատակն է անդամ պետությունների համագործակցության հետագա զարգացումը և եվրասիական ինտեգրման գաղափարի հանրայնացումը։ Համաժողովն նպատակաուղղված է երիտասարդների փոխգործակցության ընդլայնմանը, նախաձեռնությունների իրագործման համար նոր հնարավորությունների ստեղծմանը, երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հանրային և մասնագիտական ինքնաիրագործմանը: