Նորություններ

10.06.2022

ԵԱՏՄ-ում ժամանակավոր միջոցների փաթեթ է ընդունվել դեղերի՝ շուկա դուրս բերումն արագացնելու համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն ընդունել է դեղամիջոցների շրջանառության ոլորտում ժամանակավոր հատուկ միջոցների փաթեթ:

Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների դեղերի շրջանառության ոլորտում լիազորված մարմիններն իրավունք ունեն սահմանելու դեղերի գրանցման հատուկ կարգ արտաքին տնտեսական ազդեցության միջոցների պայմաններում դեֆիցիտի կամ դրա առաջացման ռիսկի առաջացման դեպքում։

Խորհրդի որոշումը թույլ է տալիս ավտոմատ կերպով մինչև 2023 թվականի վերջը երկարաձգել Միության իրավունքին համապատասխան տրված բոլոր թույլատրող փաստաթղթերի, այսինքն՝ դեղամիջոցների գրանցման վկայականների և արտադրական հարթակների միության GMP համապատասխանության սերտիֆիկատների գործողությունը։ Թույլատրվում է նաև GMP-ի պահանջներին համապատասխանության առումով արտադրական հարթակների տեսչությունների միաժամանակյա կատարումը, այդ թվում՝ հեռահար ստուգման և Միության կանոններով դեղերի գրանցման միջոցով, ինչպես նաև նման GMP-տեսչությունների անցկացումը հետգրանցման ռեժիմում:

Այս նորմերը թույլ կտան կրճատել դեղամիջոցների դուրս բերման ժամկետը, բացառել այն ռիսկերը, որոնք կապված են գրանցման փուլում դեղամիջոցների դեֆիցիտի առաջացման հետ:

Ընդունված միջոցների փաթեթը ժամանակավոր բնույթ է կրում, և դրա գործողությունը պահպանվում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: