Նորություններ

14.02.2022

ԵԱՏՄ-ում մշակվել են բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների իրացման վերաբերյալ փաստաթղթերի նախագծեր

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով նախարար Տեմիրբեկ Ասանբեկովի նախագահությամբ փետրվարի 11-ին կայացած բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի 24-րդ նիստին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ներկայացուցիչները քննարկել և համաձայնեցրել են բնական մենաշնորհների ոլորտում ճանապարհային քարտեզի երկրորդ փուլի միջոցառումներով նախատեսված՝ ԵՏՀ Կոլեգիայի երկու հանձնարարականի նախագծերը։

Հանձնարարականների նախագծերից մեկն ուղղված է Եվրասիական տնտեսական միության պետություններում բնական մենաշնորհների ոլորտների և ծառայությունների ցանկերի ներդաշնակեցմանը՝ ծառայությունները բնական մենաշնորհների ոլորտին դասելու հիմնական չափորոշիչների և պայմանների որոշման միջոցով։

Հանձնարարականների երկրորդ նախագիծն ուղղված է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի արդյունքների գնահատման և պահանջների իրացման՝ 5 քանակական և 11 որակական ցուցանիշների օգտագործմամբ մոնիտորինգի անցկացմանը։

Հանձնարարականների նախագծերը Հանձնաժողովի Կոլեգիայի կողմից կքննարկվեն ընթացիկ տարվա մարտին։

Խորհրդատվական կոմիտեի նիստի մասնակիցները նաև համաձայնեցրել են կողմերի լիազորված մարմինների փորձագետների հետ համատեղ նախապատրաստված տեղեկատվության նախագիծը։ Փաստաթուղթը նախապատրաստվել է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի № 20 հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան և պարունակում է տեղեկություններ բնական մենաշնորհների ոլորտում 2021 թվականին անցկացված միջոցառումների մասին։

Փաստաթղթի նախագիծը յուրաքանչյուր տարի ներկայացվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

 

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի № 37 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման համապատասխան միջոցների իրականացման հաջորդականությունը որոշելուն ուղղված միջոցառումների պլանը (ճանապարհային քարտեզը) բաղկացած է երեք հաջորդական փուլերից։

Առաջին փուլում, 2019-2020 թվականներին, անցկացվել է վերլուծական աշխատանք, որն իր մեջ ընդգրկել է Միության անդամ պետությունների՝ սակագնային քաղաքականության, ծառայությունների հասանելիության, կարգավորման իրավակիրառ պրակտիկայի, կարգավորման պրակտիկաների, ներդաշնակեցման խնդիրների ու հեռանկարների բացահայտման մասով օրենսդրական ակտերի համալիր հետազոտությունը։

Ճանապարհային քարտեզի երկրորդ փուլում, 2021-2022 թվականներին, նախատեսվել է ԵՏՀ մի շարք հանձնարարականների նախագծերի մշակումը, ինչպես նաև 2022 թվականի վերջին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին ներկայացվելիք՝ անդամ պետությունների նորմատիվային իրավական ակտերի ցանկի նախապատրաստումը։

Եզրափակիչ երրորդ փուլում իրականացվում են Միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումները և Հանձնաժողովի կողմից՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանձնարարությունների կատարման մոնիտորինգը։