«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների հետ համատեղ ակտիվորեն մշակում և ձեռնարկում է միջոցներ, որոնք ուղղված են հայրենական արդյունաբերության աջակցությանը տնտեսական սահմանափակումների պայմաններում, — նշել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն։ — Ստանդարտացման և չափումների միասնականության ապահովման հարցերը այդ միջոցառումների իրականացման կարևորագույն գործիքն են»։
Առանձին քննարկվել են ռուսական շուկա արտադրանքի մուտքի համար Ռուսաստանի Դաշնությունում սահմանված հատուկ պայմանների որոշ ասպեկտները։
Անդրադարձ է կատարվել միջպետական ստանդարտների մշակման ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի փոխգործակցության մեխանիզմների կատարելագործման հարցերին:
Տեղեկանք
ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի ստեղծման մասին որոշումն ընդունվել է 2018 թվականի մայիսի 14-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից՝ Միության շրջանակներում ստանդարտացման ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու նպատակով: