Նորություններ

24.01.2022

ԵԱՏՄ-ում պարզեցվել են անասնաբուժական հսկողության ընթացակարգերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը որոշում է ընդունել «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և տարածքում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթի մեջ փոփոխություններ կատարելու մասին։

Ռիսկի գնահատման մեխանիզմի կիրառման շնորհիվ, նվազեցվել է Միության տարածք ներմուծվող անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների զննումների քանակը։ Կիրառվելու է ԵԱՏՄ-ի տարածք ներմուծվող՝ հսկողության ենթակա ապրանքների համար երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի մասին նախնական ծանուցման մեխանիզմը։ Այդ ամենը կհանգեցնի ԵԱՏՄ-ում անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ընթացակարգերի պարզեցմանը։