Նորություններ

19.08.2022 (Обновлено: 26.08.2022 09:28)

ԵԱՏՄ-ում հստակեցրել են անձնական օգտագործման համար ներմուծվող ապրանքների վերաբերյալ ձևակերպումները

Իրավակիրառ պրակտիկայի արդյունքների հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդն ընդունել է Խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված որոշ հարցերի մասին» N 107 որոշման փոփոխությունները։

Ճշգրտվել է «ալկոհոլային խմիչքներ» հասկացությունը: Այսուհետ կիրառվելու է «սպիրտի 0,5%-ից ավելի խտությամբ ալկոհոլային խմիչքներ» ձեւակերպումը։ Նաև քանակական սահմանափակումներ են կատարվել տաքացվող ծխախոտ պարունակող ապրանքների ներմուծման համար. ֆիզիկական անձինք կկարողանան ներկրել մինչև 200 «ձողիկ»։

Հստակեցվել են վճարում կատարելուց ազատելով ներկրվող այն գույքի վերաբերյալ ձևակերպումները, որը ժառանգվում է մի քանի անձանց կողմից, ինչպես նաև պատկանում է անդամ պետություն մշտական բնակության տեղափոխված կամ փախստականի, հարկադրված գաղթականի կարգավիճակ ստացած անձին:

Որոշումը ուժի մեջ է մտնելու դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։