Նորություններ

12.12.2023

ԵԱՏՄ-ում հաստատվել է արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցող ֆինանսական կազմակերպությունների ցանկը

Դեկտեմբերի 12-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում հաստատվել է Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից արդյունաբերության ոլորտներում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման դեպքում ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցող ֆինանսական կազմակերպությունների ցանկը։

«Այսօր ներկայացված ֆինանսական կազմակերպությունների ցանկը ձևավորվել է մեր երկրների դիրքորոշումների հիման վրա, – հայտնել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը։ – Այն անհրաժեշտ է Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմամբ հաստատված համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և դրանց ֆինանսական աջակցության տրամադրման հիմնադրույթի իրականացման համար։ Տվյալ Հիմնադրույթը սահմանում է ազգային ֆինանսական կազմակերպություններին ներկայացվող պահանջներ և սահմանում է, որ այդ կազմակերպությունների ցանկը որոշվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից»:

Արտակ Քամալյանը հիշեցրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից Հանձնաժողովի և անդամ պետությունների կառավարությունների առջև դրվել է բազմակողմ արդյունաբերական նախագծերին ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկման և իրականացման համար անհրաժեշտ ակտերի մշակման և ընդունման ապահովման խնդիր։ 

Ցանկում ներառված է 63 բանկ, 8 զարգացման ինստիտուտ և 1 միջազգային կազմակերպություն (Եվրասիական զարգացման բանկը):

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը արդյունաբերության բազմակողմ ինտեգրացիոն նախագծերի համար վարկերի տոկոսադրույքների մի մասը Միության բյուջեից սուբսիդավորելու նոր լիազորություններ է ստացել ԵԱՏՄ մասին պայմանագրում կատարված փոփոխությունների արդյունքում, որոնք համաձայնեցվել են անդամ պետությունների ղեկավարների կողմից Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այս տարվա մայիսի 25-ի նիստում։ ԵԱՏՄ մասին պայմանագրի փոփոխությունները ԵՏՀ-ին նոր լիազորություններ վերապահելու մասով ուժի մեջ կմտնեն Միության պետությունների կողմից վավերացվելուց հետո։

2023 թվականի հոկտեմբերի 26-ին Եվրասիական միջկառավարական խորհուրդը հաստատել է Արդյունաբերության ոլորտներում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից դրանք իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին հիմնադրույթը: