Նորություններ

26.01.2023

ԵԱՏՄ կարանտինային օբյեկտների միասնական ցանկում ներառվել է Կալիֆորնիայի դյուրադարձիկ բզեզը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը համալրել է Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկը գյուղատնտեսական բույսերի ևս մեկ վտանգավոր վնասատուով՝ Կալիֆորնիայի դյուրադարձիկ բզեզով:

Միասնական ցանկում դրա ընդգրկման հիմքը Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմնի կողմից ներկայացված բուսասանիտարական ռիսկի վերլուծության արդյունքներն են: Այս բզեզը տարածված է հիմնականում Հյուսիսային Ամերիկայում։ Նախնական գնահատականներով՝ Կալիֆորնիայի դյուրադարձիկ բզեզի հասցվող պոտենցիալ վնասը միայն կարտոֆիլին և միայն Ռուսաստանում կարող է կազմել 15,5 միլիարդ ռուբլի։ Ի դեպ, սա բազմակեր միջատ է, որը վնասում է այնպիսի մշակաբույսերը, ինչպիսիք են շաքարի ճակնդեղը, կարտոֆիլը, ցորենը, տարեկանը, գարին, վարսակը և այլն: 

Նախկինում Բրազիլիան, Թուրքիան, Մարոկկոն, Հորդանանն այն արդեն ներառել են կարանտինային օբյեկտների ազգային ցանկերում, իսկ Բույսերի կարանտինի և պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպությունը՝ Կարգավորման համար առաջարկվող կարանտինային վնասատու օրգանիզմների ցանկի A1 բաժնում:

Բացի այդ, ԵՏՀ Խորհուրդը լրացրեց Միության Միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջները առանձին տեսակի ենթակարանտինային արտադրանքի պահանջներով, որը կարող է լինել Կալիֆորնիայի դյուրադարձիկ բզեզի փոխանցման և տարածման հնարավոր ուղի:

Խորհրդի որոշումը թույլ կտա նվազագույնի հասցնել վնասատուին ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծելու ռիսկերը և ապահովել Միության տարածքի կարանտինային բուսասանիտարական անվտանգության համապատասխան մակարդակ։