Բնական մենաշնորհների ոլորտում աշխատանքի մասին 2023 թվականի զեկույցի նախագիծը քննարկվել է Բնական մենաշնորհների կոմիտեի նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ։
Փաստաթուղթը տեղեկություններ է պարունակում հաշվետու ժամանակաշրջանում մշակված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մասին, տեղեկատվություն կարգավորող մարմինների գործունեության մասին, ներառյալ բնական մենաշնորհների հարցերով բողոքների, դիմումների քննարկման դատական պրակտիկան։ Բացի այդ, զեկույցում ներառված են Միության երկրների կողմից կատարվող բնական մենաշնորհների ոլորտների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումները:
Այս տարվա մայիսին զեկույցը կներկայացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
Նախարարը բարձր է գնահատել ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների փորձագետների կառուցողական մոտեցումը բնական մենաշնորհների ոլորտում «ճանապարհային քարտեզի» երկրորդ փուլով նախատեսված փաստաթղթերի պատրաստման հարցում։
Տեղեկանք.
Զեկույցը (տեղեկատվությունը) նախապատրաստվում է ամեն տարի Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների ու կանոնների մասին արձանագրության 20-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 20 հավելված):
Բնական մենաշնորհների ոլորտում ԵԱՏՄ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման հաջորդականությունը որոշելու միջոցառումների պլանը (»ճանապարհային քարտեզը») հաստատվել է ԵՏՀ Խորհրդի կողմից 2017 թվականի դեկտեմբերին։