Նորություններ

26.01.2023 (Обновлено: 31.01.2023 10:39)

ԵՏՀ-ում քննարկել են ապրանքների հայտարարագրման առանձնահատկությունները կիրառելիս տեղեկությունները նշելու կանոնների պարզեցման հարցը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագիծը, որը պարբերական և ոչ ամբողջական հայտարարագրման կիրառման պարագայում կպարզեցնի ապրանքների հայտարարագրի լրացումը, քննարկվել է ԵՏՀ պրոֆիլային խորհրդատվական կոմիտեին կից մաքսային հայտարարագրման աշխատանքային խմբի նիստում։


Նիստը վարում էր Հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության փոխտնօրեն Նուրլան Բայնազարովը։ Նա, մասնավորապես, նշել է.

«Բելառուսի Հանրապետության նախաձեռնությամբ առաջարկվում է պարզեցնել հայտարարագրի մի շարք սյունակների լրացումը, ինչը պայմանավորված է հայտարարագրման առանձնահատկություններով։ Կարծում ենք, սա բիզնեսի համար օգտակար կլինի ներկա դժվարին պայմաններում»։

Բացի այդ, նիստի ընթացքում փորձագետները քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունը՝ մինչև հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումում հայտարարագրին համապատասխան նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին տեղեկություններ նշելու վերաբերյալ:

Փորձագետները քննարկել են նաև Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի N 2 հավելվածը լրացնելու վերաբերյալ նախաձեռնությունները։

Տեղեկանք

Ապրանքների հայտարարագրի լրացման կարգը հաստատվել է Մաքսային միության Հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի N 257 որոշմամբ։

Մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խումբը ավելի վաղ ստեղծվել է ԵՏՀ մաքսային կարգավորման հարցերով Խորհրդատվական կոմիտեի որոշմանը համապատասխան։