Եվրասիական տնտեսական միության երկրների փորձագետները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության փոխտնօրեն Գրիգոր Օհանյանի նախագահությամբ, նոյեմբերի 14-ին կայացած պրոֆիլային աշխատանքային խմբի հերթական նիստում քննարկել են երեք տեսակի մաքսային հայտարարագրերի՝ ապրանքների հայտարարագրի, տարանցման հայտարարագրի և տրանսպորտային միջոցի հայտարարագրի գրանցման նոր ընդհանուր կարգը։ Նոր կարգը հաշվի է առնում էլեկտրոնային հայտարարագրման գերակայությունը և ավտոմատ գրանցման հնարավորությունները։
Այս փաստաթղթի լրացուցիչ քննարկումը պայմանավորված է բիզնեսից ստացված լրացուցիչ առաջարկների քննարկման անհրաժեշտությամբ:
Տեղեկանք«Մենք կցանկանայինք գալ այս նոր և ժամանակակից իրողություններն արտացոլող կարգի վերաբերյալ աշխատանքի տրամաբանական ավարտին՝ առաջին հերթին, ավտոգրանցման հարցի պատշաճ իրավական կարգավորման ապահովման մասով», - նշել է Գրիգոր Օհանյանը։
Մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է 2021 թվականի նոյեմբերի 10-ին ԵՏՀ մաքսային կարգավորման հարցերով Խորհրդատվական կոմիտեի որոշմանը համապատասխան։