Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկվել են արդյունաբերության ոլորտում կոոպերացիային ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի իրականացման, եվրասիական տեխնոլոգիական հարթակների և միջպետական ծրագրերի աշխատանքի կատարելագործման, արդյունաբերական քաղաքականության միջոցներ իրականացնելիս զգայուն ապրանքների առնչությամբ պարտավորությունների մշտադիտարկման, ինչպես նաև ոչ հումքային, բարձր տեխնոլոգիական արտադրանքի համատեղ արտահանման հարցեր։
Խորհրդատվական կոմիտեի անդամները հավանություն են տվել նավթագազային սարքավորումների արտադրության ոլորտում կոոպերացիոն համագործակցության զարգացման մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարականի նախագծին, ոչ հումքային, բարձր տեխնոլոգիական արտադրանքի համատեղ արտահանման համար հեռանկարային շուկաների և արդյունաբերության ոլորտների վերլուծության արդյունքներին և «Ռոբոտոտեխնիկա» եվրասիական տեխնոլոգիական հարթակի պլատֆորմի ստեղծմանը:
Նիստի մասնակիցները հավանություն են տվել Արդյունաբերական ոլորտներում կոոպերացիոն նախագծերի ընտրության մասին հիմնադրույթի գործող նորմերի հետագա կատարելագործման մոտեցումները:
«Անդամ պետությունների գործարար շրջանակների ակտիվ մասնակցությունը կապահովի եվրասիական տեխնոլոգիական հարթակների և միջպետական ծրագրերի ներուժի զարգացումը», — ընդգծել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը։