Նորություններ

24.08.2022 (Обновлено: 01.09.2022 11:18)

ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխություններ կկատարվեն արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման մասով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հավանության է արժանացրել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը և ուղարկել Եվրասիական տնտեսական միության պետություններին վերստին ներպետական համաձայնեցում կատարելու համար: Փաստաթուղթը կարգավորում է ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա համացանցային հարթակներում ձեռք բերվող ապրաքների տեղաշարժի հարցերը:

Այսպես, փոփոխությունները նախատեսում են նման ապրանքների զետեղում առանձին կարգում՝ սահմանելով վերջինիս կարգավորման առանձնահատկությունները, էլեկտրոնային առևտրի օպերատորի ինստիտուտի ներդնում, մաքսային հայտարարագրման ընթացքում նոր տեսակի հայտարարագրի օգտագործում և ապրանքները ֆիզիկական անձանց իրացման հնարավորություն՝ մաքսային պահեստների («բոնդային») օգտագործմամբ: Բացի այդ, փաստաթուղթը պարունակում է մաքսային վճարների կիրառման առանձնահատկություններ:

Ակնկալվում է, որ համաձայնեցման արդյունքները կստացվեն մինչև հոկտեմբերի կեսը, որից հետո փորձագետները կսկսեն նախապատրաստել նախագիծը հաջորդ փուլին՝ ներպետական այն ընթացակարգերին, որոնք անհրաժեշտ են վերջինիս ստորագրման համար: