Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էներգիայի վերականգնվող աղբյուրների (ԷՎԱ) , էներգետիկ անվտանգության ապահովման և էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաներ ստեղծման ուղղությամբ ինտեգրացիոն համագործակցության հեռանկարները Մինսկում՝ Բելառուսի 27-րդ էներգետիկ և բնապահպանական համաժողովի ընթացքում նախանշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի վարչության տնօրեն Վադիմ Զակրևսկին:
«Վերականգնվող էներգիայի ոլորտում համագործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ կան։ Անհրաժեշտ է օգտագործել ԵՏՀ-ի ներուժը, ավելի ակտիվ ներգրավել այն աշխատանքին՝ օգտագործելով այս ոլորտում ԵԱՏՄ երկրների փորձն ու մշակումները ի շահ ամբողջ Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման», - նշել է Վադիմ Զակրևսկին։
Վադիմ Զակրևսկին նաև աշխատանքային հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության էներգետիկայի փոխնախարար Դենիս Մորոզի հետ, որին քննարկվել են Եվրասիական տնտեսական միության էներգետիկ շուկաների ձևավորման շուրջ առկա տարաձայնությունները։
Բացի այդ, աշխատանքային հանդիպում է կայացել ԱՊՀ Էլեկտրաէներգետիկ խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Տարաս Կուպչիկովի հետ, որին քննարկվել է տարածաշրջանային էներգետիկ համաժողովների շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների և ԱՊՀ անդամ պետությունների միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ պանելային նստաշրջան կամ կլոր սեղան անցկացնելու հնարավորությունը։