Սննդամթերքի անվտանգության ձևավորման և ընդհանուր առմամբ Միության շուկայի պաշտպանության գործում եվրասիական իրավունքի կարևոր դերը ընդգծել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին սեպտեմբերի 17-ին Սոչիում կայացած «Ռուսաստանում կաթնամթերքի բիզնեսի շահերն ու կարևորությունը» տարածաշրջանների կաթնամթերքի 2-րդ համառուսաստանյան համաժողովի ընթացքում:
«ԵԱՏՄ-ի տեխնիկական կարգավորումը և անասնաբուժասանիտարական միջոցները շուկայում անվտանգ սննդամթերքի ազատ շրջանառության համար. իրավունքը և զարգացման հեռանկարները» զեկույցում նախարարը խոսել է կաթնամթերքի առնչությամբ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական և անասնաբուժասանիտարական օրենսդրության հիմնական նորամուծությունների, նշված ոլորտներում ընթացիկ մշակումների մասին։
Միևնույն ժամանակ, Վալենտին Տատարիցկին կարևորել է թվային տեխնոլոգիաների զարգացումը սննդամթերքի որակի և անվտանգության մակարդակի բարձրացման համար՝ համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրելով ԵԱՏՄ-ում իրականացվող «Թվային տեխնիկական կարգավորում» նախագծի հեռանկարային հնարավորություններին։
«Անասնաբուժությունում ընդհանուր գործընթացների միջոցով փոխգործակցությունը թույլ կտա արդյունավետորեն պայքարել անորակ և կեղծված կաթնամթերքի դեմ, — համոզված է ԵՏՀ նախարարը։ — Ակնհայտ է, որ ապագայում այդ գործընթացները և թվային տեխնիկական կարգավորումը սերտորեն կհաղորդակցվեն՝ նպաստելով սննդամթերքի անվտանգության մակարդակիա բարձրացմանը»։Վալենտին Տատարիցկին անդրադարձել է Միության պետություններում միութենական կանոնների և կարգերի լիարժեք գործունեության ապահովման աշխատանքն ակտիվացնելու անհրաժեշտությանը։