Նորություններ

02.02.2023

Վարոս Սիմոնյան. «ԵԱՏՄ երկրների տեղեկատվական փոխգործակցությունը դուրս է գալիս նոր մակարդակ»

Մինչև 2024 թվականի վերջ սպասվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այն ընդհանուր գործընթացների թվի աճ, որոնց վերաբերյալ ԵԱՏՄ երկրների միջև տեղեկատվական փոխանակում է իրականացվելու: Այս մասին Ալմաթիում՝ «Digital Almaty 2023». Թվային գործընկերությունը նոր իրականության մեջ» խորագրով թվային համաժողովի շրջանակներում Միության երկրների ոլորտային նախարարների մասնակցությամբ կայացած կլոր սեղանի ընթացքում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը։

ԵՏՀ նախարարն ընդգծել է անդամ պետությունների բարձր ներգրավվածությունը Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացմանը, այս առումով երկրների տեխնիկական պատրաստակամությունը, որն աճում է Հանձնաժողովի աջակցությամբ։ 

«Մեզ համար 2023 թվականը սկզբունքային նշանակություն կունենա, քանի որ լուրջ խնդիր ունենք լուծելու՝ ապահովելու Միությունում ավելի քան 50 ընդհանուր գործընթացի պատշաճ գործողությունը», - նշել է Վարոս Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ սպասվում է, որ մինչև 2024 թվականի վերջ ԵԱՏՄ-ում միութենական երկրների միջև տեղեկատվական փոխանակման ենթակա ընդհանուր գործընթացների թիվը կաճի ավելի քան մինչև 70-ը։ Հանձնաժողովն իր առջև դնում է տարբեր բիզնես գործընթացների շրջանակներում G2G ձևաչափով տեղեկատվական փոխանակման ամբողջական տեխնիկական և կազմակերպական ապահովման խնդիր:

«Ընթացիկ մարտավարական խնդիրների հետ մեկտեղ, առաջնորդվելով, ի թիվս այլնի, Մինչև 2027 թվականը թիրախային ծրագրով, մենք ապահովում ենք Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի փուլային անցում թվային հարթակի, այսինքն՝ փոխգործակցության ավելի ժամանակակից և արդյունավետ մոդելի», - ամփոփել է Վարոս Սիմոնյանը:

Տեղեկանք

ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր գործընթացները Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով, անդամ պետությունների օրենսդրությամբ կանոնակարգված (սահմանված) գործողություններ և ընթացակարգեր են, որոնք սկսվում են որևէ անդամ պետության տարածքում և ավարտվում (փոփոխվում) մեկ այլ պետության տարածքում։


ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին