Նորություններ

29.11.2023

Վիկտոր Նազարենկո. «Հանձնաժողովը բիզնեսին և արդյունաբերությանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել տեխնիկական կարգավորման ոլորտում Միության օրենսդրության կատարելագործմանը և ստանդարտների ժամանակակից բազայի ստեղծմանը»

«Ռուսաստան-Բելառուս որպես հետխորհրդային տարածքում արդյունաբերական գործընթացների ինտեգրման կորիզ» բիզնես երկխոսության լիագումար նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն ընդգծել է -Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կարգավորման միասնական համակարգի կարևոր դերը արդյունաբերության զարգացման և շուկայի պաշտպանության համար: Հանդիպումը կայացել է նոյեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում՝ «Ռուսասատանի արդյունաբերող - 2023» համաժողով-ցուցահանդեսի շրջանակներում։


Վիկտոր Նազարենկոն իր խոսքում հատուկ ուշադրություն է դարձրել ԱՊՀ միջպետական ստանդարտների (ԳՕՍՏ)՝ Միության տեխնիկական կանոնակարգին վերաբերող նորմերի կամ պահանջների կիրառման հարցին։ Նա խոսել է ԳՕՍՏ ֆոնդի հնացման խնդրի, միջպետական ստանդարտների պահանջները ժամանակակից գիտատեխնիկական մակարդակով պահպանելու և որոշ ապրանքատեսակների մասով, հատկապես՝ մեքենաշինությունում, միջազգային պահանջներին ստանդարտների ներդաշնակեցման մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին:

«Ստանդարտների ժամանակակից բազա ստեղծելու գործում բիզնեսի դերը որոշիչ է։ Յուրաքանչյուր նորարարական և կոոպերացիոն նախագիծ պետք է ուղեկցվի ստանդարտացման և չափումների ու փորձարկման կարողությունների զարգացման ծրագրով», – նշել է ԵՏՀ նախարարը։
Քննարկվել են նաև Միության միասնական շուկան ոչ անվտանգ արտադրանքից պաշտպանելու և հայրենական և արտասահմանյան արտադրանքի համար այս շուկա մուտք գործելու համար հավասար պայմաններ ստեղծելու հարցեր։

Հանձնաժողովը միութենական երկրների բիզնեսին և արդյունաբերությանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել տեխնիկական կարգավորման ոլորտում ԵԱՏՄ իրավունքի կատարելագործման աշխատանքներին Միության միասնական տեխնիկական կանոնակարգերի իրագործման համար ստանդարտների ժամանակակից բազայի ստեղծմանը։ Դա, ըստ Վիկտոր Նազարենկոյի, թույլ կտա բացահայտել եվրասիական «հնգյակի» հրատապ կարիքները և մշակել դրանց իրականացման արդյունավետ լուծումները ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման նպատակով արդյունաբերական կոոպերացիայի և փոխադարձ առևտրի զարգացման համար։