Նորություններ

18.06.2024

Փոփոխություններ են կատարվել Յուղաճարպային արտադրանքին վերաբերող ԵԱՏՄ տեխկանոնակարգի ստանդարտների ցանկերում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հունիսի 18-ի նիստում նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված Յուղաճարպային արտադրանքին վերաբերող Միության տեխկանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011)՝ նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված № 2 փոփոխություններն իրականացնելու նպատակով (№ 2 փոփոխություններն ընդունվել են Խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի № 149 որոշմամբ) փոփոխություններ է կատարել սույն Տեխկանոնակարգի ստանդարտների ցանկում։

Փոփոխությունները վերաբերում են երկու կետի: Նախ՝ Կամավոր օգտագործման ստանդարտների ցանկում ներառվել է Ռուսաստանի Դաշնության ազգային ստանդարտը՝ «Կակաոյի յուղի խառը տիպի չտեմպերացվող փոխարինիչներ։ Տեխնիկական պայմաններ» ԳՕՍՏ Ռ 70954-2023: Պատճառն այն է, որ ՄՄ ՏԿ 024/2011 № 2 փոփոխություններով ներդրվել են տեխնիկական կարգավորման նոր օբյեկտներ՝ «կակաոյի յուղի խառը տիպի չտեմպերացվող փոխարինիչները», որոնք օգտագործվում են տարբեր տեսակի սննդամթերքի և դրա համար նախատեսված ջնարակի արտադրության համար։

Երկրորդ, Մեթոդներին առնչվող ստանդարտների ցանկում ներառվել է չորս միջպետական ստանդարտ և Ռուսաստանի Դաշնության հետազոտությունների (փորձարկումների) մեկ մեթոդիկա, որոնք պարունակում են բուսական յուղերում ու ճարպերում «ճարպաթթուների գլիցիդիլային եթերները՝ գլիցիդոլի վերահաշվարկով» անվտանգության նոր ներդրվող ցուցանիշի համար այլընտրանքային հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այլընտրանքային մեթոդներ:

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այս տարվա դեկտեմբերի 22-ից։ Այս ամսաթիվը փոխկապակցված է ՄՄ ՏԿ 024/2011 № 2 փոփոխությունների ուժի մեջ մտնելու ամսաթվի հետ (պաշտոնական հրապարակման օրվանից՝ 2023 թվականի դեկտեմբերի 22-ից մեկ տարին լրանալուց հետո):