Նորություններ

23.08.2024

ԵՏՀ և Ղազախստանի բիզնեսի հանդիպում. ուշադրության կենտրոնում ձեռնարկատիրություն վարելու պայմանների բարելավումն է

Օգոստոսի 23-ին Ալմաթիում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Երնար Բակենովը մասնակցել է գործարար համայնքի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի տարածքային գրասենյակի հարթակում:

Երնար Բակենովն իր ելույթում գործարար շրջանակների ներկայացուցիչներին պատմել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բիզնես վարելու պայմանների վրա կարգավորման ազդեցության գնահատմանը նրանց մասնակցության հնարավորությունների մասին, ներառյալ ԵՏՀ ընդունած որոշումների փաստացի ազդեցության գնահատման և միջազգային պայմանագրերի նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման «նոր»՝ ընթացիկ տարում ներդրված ընթացակարգերը:

«2023 թվականին ԿԱԳ ընթացակարգի ընթացքում բիզնեսից Հանձնաժողովի ակտերի նախագծերի վերաբերյալ 747 առաջարկ է ստացվել։ Դրանցից կեսից ավելին հաշվի է առնվել նախագծերը լրամշակման ժամանակ, իսկ ԿԱԳ դրական եզրակացությունների բաժինը հասել է 98% ցուցանիշի: Այս թվերի հետևում, մի կողմից, ԵՏՀ որոշումների կայացման գործում բիզնեսի բարձր աստիճանի ներգրավվածությունն է, մյուս կողմից՝ Հանձնաժողովի կողմից կարգավորիչ «ճկունությունն» ու բացությունը», — նշել է բանախոսը։

Բացի այդ, Հանձնաժողովի ներկայացուցիչը խոսել է Միության ներքին շուկայի գործունեության արդյունավետությունն ապահովելու համար ձեռնարկվող միջոցների, ինչպես նաև ձեռնարկատիրության զարգացման վրա եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների դրական ազդեցությունը հաստատող ցուցանիշների արժեքների դրական դինամիկայի մասին:

Երնար Բակենովը տեղեկատվություն է ներկայացրել Ղազախստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների կողմից ավելի վաղ բարձրացված կոնկրետ հարցերի լուծման արդյունքների, ինչպես նաև արդիական հարցերի այն մասի կարգավորման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացի մասին, որոնք շարունակում են մշակվել։

ԵՏՀ ներկայացուցիչները նաև պատասխանել են ղազախստանցի ձեռնարկատերերի հարցերին և ստանձնել աշխատանքը նրանց բարձրաձայնած խնդիրների շուրջ: