Նորություններ

26.07.2023

ԵԱՏՄ ՀՆԱ-ն 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 41,5 տրլն ռուսական ռուբլի

2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Եվրասիական տնտեսական միության ՀՆԱ-ն կազմել է 41,5 տրլն ռուսական ռուբլի (570 միլիարդ ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,1%-ով։ ՀՆԱ-ի աճ է գրանցվել Հայաստանում (+12,1%), Ղազախստանում (+5%) և Ղրղզստանում (+4,6%)։

ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունը 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 44 տրլն ռուսական ռուբլի (583,6 մլրդ ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 2%-ով։ Արդյունաբերական արտադրության աճ է նկատվել բոլոր անդամ պետություններում, առավելագույն աճը գրանցվել է Բելառուսում՝ 4,1%-ով։ ԵԱՏՄ-ի արդյունաբերական արտադրության կառուցվածքում առավելագույն տեսակարար կշիռը զբաղեցրել է մշակող արդյունաբերությունը (ավելի քան 65%)։ Դրա մասնաբաժինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4 տոկոսային կետով։

ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը բոլոր կատեգորիաների տնտեսություններում 2022 թվականի հունվար-մայիս ամիսների համեմատ աճել է 3,2%-ով և կազմել 2,5 տրլն ռուսական ռուբլի (32,6 մլրդ ԱՄՆ դոլար): Առավելագույն աճը նկատվել է Բելառուսում՝ 5,4%-ով։

ԵԱՏՄ-ում կատարված շինարարական աշխատանքների ծավալը 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,2%-ով և կազմել 4,8 տրլն ռուսական ռուբլի (63,2 մլրդ ԱՄՆ դոլար)։ Առավելագույն աճը գրանցվել է Հայաստանում (ավելի քան 47%-ով): Բնակարանաշինության աճ է նկատվել Հայաստանում և Ղազախստանում։

2023 թվականի հունվար-մայիս ամիսներին ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 5,7 միլիարդ մարդ, որը 8,4%-ով ավելի է, քան 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվություն ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության կայքէջի «Ամսական վերլուծական ակնարկ» բաժնում: