Նորություններ

06.03.2025

ԵՏՀ վիճակագրության վարչության փոխտնօրեն է նշանակվել Ելենա Կուխարևիչը

Ելենա Իվանի Կուխարևիչը 1994 թվականին ավարտել է Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանը՝ «վիճակագրություն» մասնագիտությամբ, 2003 թվականին՝ Բելառուսի Հանրապետության Նախագահին առընթեր կառավարման ակադեմիան։

1988-2008 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Գրոդնոյի մարզային վիճակագրական վարչությունում, վերջին հինգ տարվա ընթացքում՝ որպես վարչության պետի տեղակալ և պետի առաջին տեղակալ:

2008-2025 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության վիճակագրության և վերլուծության փոխնախարար, Բելառուսի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ։

Ստացել է պետական պարգև՝ «Աշխատանքային վաստակի համար» մեդալ։ 

2025 թվականի մարտի 4-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչության տնօրենի տեղակալ։