Նորություններ

29.01.2025

ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության փոխտնօրեն է նշանակվել Վալենտինա Նագովիցինան

Վալենտինա Չեսլավի Նագովիցինան ծնվել է Վիտեբսկի մարզի Պոստավի քաղաքում (Բելառուսի Հանրապետություն): 1990 թվականին ավարտել է Վիտեբսկի Ս.Մ. Կիրովի անվ. պետական մանկավարժական ինստիտուտը «մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվիչ տեխնիկայի ուսուցիչ» մասնագիտությամբ, իսկ 2004 թվականին՝ Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգության ինստիտուտը՝ ստանալով «մաքսային գործի մասնագետ» որակավորում։

Իր աշխատանքային կենսագրությունն սկսել է 1990 թվականին՝ որպես Վիտեբսկի Ս.Մ. Կիրովի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի ինֆորմատիկայի և հաշվիչ տեխնիկայի ամբիոնի ինժեներ-ծրագրավորող:

1999-2016 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Վիտեբսկի մաքսատանը՝ մաքսային վիճակագրության բաժնի տեսուչից մինչև մաքսային վճարների բաժնի պետ։

2016 թվականից մինչև 2025 թվականը աշխատել է Մինսկում որպես Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի սակագնային կարգավորման և մաքսային վճարների վարչության պետի տեղակալ, սակագնային և ոչ սակագնային կարգավորման գլխավոր տնօրինության պետի տեղակալ։

2025 թվականի հունվարի 24-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության փոխտնօրեն։