Կոնստանտին Գրիգորիի Բեգիջանովը ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում։
2009 թվականին ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) պետական համալսարանը «տնտեսագիտություն» մասնագիտությամբ։
2009-2011 թվականներին ծառայել է բանակում։
2018 թվականին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրատուրան «տնտեսագիտություն» մասնագիտությամբ:
2024 թվականին վերապատրաստվել է «Փոփոխությունների կառավարում և բիզնեսի զարգացում» ծրագրով Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Ռուսաստանի ազգային տնտեսության և պետական ծառայության ակադեմիայում՝ ստանալով «գործարար վարչարարության վարպետ (MBA)» որակավորում:
2008-2020 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի և Ռուսաստանի առևտրային ձեռնարկություններում։ Մասնավորապես, 2011-2017 թվականներին ղեկավարել է Հայաստանում Ռուսաստանի «Պրոգրեսթեխ» ՍՊԸ-ի դուստր ձեռնարկությունը՝ ավիացիոն և ավտոմոբիլային տեխնիկայի ամրության և կոնստրուկտորական օպտիմալացման վերլուծություն իրականացնող ճարտարագիտարական կենտրոնը՝ մասնակցելով Ռուսաստանի Միավորված ավիաշինական կորպորացիայի նախագծերին։
2017-2020 թվականներին եղել է շարժական սարքերից ընթերցվող դինամիկ տվյալների մշակում և վերլուծություն իրականացնող «Միննովա.ԱՄ» տեխնոլոգիական ընկերության համահիմնադիրն ու գործադիր տնօրենը։
2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի մարտը աշխատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) օգնական:
2021 թվականի մարտից մինչև 2025 թվականի մարտը զբաղեցրել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության փոխտնօրենի պաշտոնը։
Ստացել է Հանձնաժողովի պատվոգիր և կրծքանշան «Ինտեգրման զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար»։
2025 թվականի մարտի 10-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության փոխտնօրեն։