Նորություններ

27.03.2024

ԵՏՀ իրավական վարչության փոխտնօրեն է նշանակվել Վարազդատ Պահլավունին

Վարազդատ Պահլավունին ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում (Հայաստան)։ 1998 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը (միջազգային հարաբերությունների մագիստրոս), 2003 թվականին՝ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրան (միջազգային իրավունք)։

1998-2000 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության միջազգային պայմանագրերի բաժնում։

2000-2001 թվականներին՝ Հայաստանի տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության ՏՐԱՍԵԿԱ ազգային քարտուղարության իրավական հարցերով փորձագետ:

2001-2022 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տարբեր պաշտոններում։ 

2024 թվականի մարտին նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավական վարչության փոխտնօրենի պաշտոնին։