Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից կետանմանների դասի կաթնասունների մի շարք տեսակների արտահանումն արգելելու մասին։ Համապատասխան փոփոխություններ են կատարվել ԵՏՀ Կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցառումների մասին» 2015 թվականի ապրիլի 21-ի № 30 որոշման մեջ։
«Հանձնաժողովն օպերատիվորեն արձագանքում է առկա մարտահրավերներին և քայլեր ձեռնարկում, որոնք, ի թիվս այլնի, ուղղված են ԵԱՏՄ երկրներում շրջակա միջավայրի պապանությանը և հազվագյուտ կենդանիների տեսակների պոպուլացիայի պահպանմանը։ Տվյալ դեպքում խոսքը կետերի, դելֆինների, ծովախոզերի մասին է»,- նշել է ԵՏՀ մաքսասակագնային ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։
Նա պարզաբանել է, որ ներկայումս կետանմաննեի արտահանումն իրականացվում է Միության անդամ պետության լիազոր մարմնի կողմից տրվող թույլտվության (հավաստագրի) հիման վրա։ Սակայն գործող կարգը թույլ չի տալիս լիովին ապահովել կենդանական աշխարհի այդ օբյեկտների պահպանության վերահսկողությունը։
ԵՏՀ Կոլեգիայի ընդունած որոշումը թույլ կտա խուսափել այնպիսի դեպքերից, ինչպիսին տեղի է ունեցել մի քանի տարի առաջ և ստացել «կետերի բանտ» անվանումը. գիտակրթական նպատակներով կետանմաններ որսալու պատրվածով կենդանիներին պատրաստվում էին վաճառել օտարերկրյա օկեանարիումներ:
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։