Մակրոտնտեսական քաղաքականության վարչությունը Եվրասիական տնտեսականհանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումն է, որն ապահովում է սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում Միասնական տնտեսական տարածքի մասնակիցերկրների (Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի) քաղաքականությանհամակարգման աստիճանի բարձրացմանն ուղղված գործունեությունը:

Մակրոտնտեսական քաղաքականության վարչության մասին հիմնադրույթը հաստատվել էԵվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի 2012 թվականի մայիսի29-ի № 151 հրամանով:

Վարչության անձնակազմի թվաքանակը կազմում է 31 մարդ:

Վարչության գործունեության խնդիրներն ու հիմնական ուղղությունները սահմանողհիմնական փաստաթուղթը 2010 թվականի դեկտեմբերի 9-ի՝ Համաձայնեցվածմակրոտնտեսական քաղաքականության մասին  համաձայնագիրն է (2015 թ.-ից՝Պայմանագիր Եվրասիական տնտեսական միության մասին): 


Վարչության հիմնական խնդիրներն են.

1) ՄՏՏ մասնակից պետությունների մակրոտնտեսական կայունության և տնտեսականզարգացման ապահովման համակարգումը.

2) համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության ձևավորման աջակցությունը՝միասնական սկզբունքների հիման վրա.

3) ՄՏՏ մասնակից պետությունների արդյունավետ փոխգործակցության ապահովումըմակրոտնտեսական քաղաքականության իրականացման ոլորտում.

4) Մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում Հանձնաժողովի կարգավորիչֆունկցիաների իրականացումը.

5) մակրոտնտեսական քաղաքականության հարցերի շուրջ Հանձնաժողովի՝ միջազգայինգործունեության ապահովմանն ուղղված փոխգործակցությունը միջազգայինկազմակերպությունների և մարմինների հետ:


Խնդիրների լուծման շրջանակներում Վարչությունն իր աշխատանքն իրականացնում էհետևյալ հիմնական ուղղություններով.


1. Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության մասին համաձայնագրիիրագործման մոնիտորինգ (2015 թ.-ից՝ Պայմանագիր Եվրասիական տնտեսական միությանմասին, XIII բաժին «Մակրոտնտեսական քաղաքականություն» և դրան կից № 14 հավելված):

2. Տնտեսական վերլուծությունների նախապատրաստում:

3. Տնտեսական կանխատեսումների ձևավորում:

4. Հետազոտությունների անցկացում:

5. Մակրոտնտեսական քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեիգործունեության ուղեկցում:


Վարչությունում գործում է 3 բաժին.​

– մեթոդաբանության և վերլուծության բաժին.

– համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության  վարման ընթացքումհամագործակցության բաժին.

– տնտեսական քաղաքականության ռազմավարությունների բաժին:


Համառոտ տեղեկատվություն բաժինների մասին

Մեթոդաբանության և վերլուծության բաժինը լուծում է հետևյալ խնդիրները.

1) իրականացնում է տնտեսական վիճակի և տնտեսությունների զարգացման հեռանկարներիմոնիտորինգ՝ ներառյալ դրամավարկային, բյուջետային քաղաքականությունների և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում պետական քաղաքականության այլ հարցեր.

2) ձևավորում է ՄՏՏ մասնակից պետությունների տնտեսությունների սոցիալ-տնտեսականզարգացման ցուցանիշների կանխատեսումներ.

3) պատրաստում է զեկույցներ, տեղեկագրի ակնարկներ, հիմնավորումներ և այլ վերլուծականու ներկայացման նյութեր տնտեսությունների ընթացիկ և հեռանկարային վիճակի հարցերիվերաբերյալ.

4) սահմանում է սոցիալ-տնտեսական զարգացման ազգային կանխատեսումների ձևավորման,ՄՏՏ մասնակից պետությունների կողմից համաձայնեցված մակրոտնտեսականքաղաքականության իրականացման սկզբունքներն ու սցենարային պարամետրերը.

5) Մակրոտնտեսական քաղաքականության հարցերի շուրջ խորհրդակցություններ էանցկացնում Հանձնաժողովի այլ վարչությունների համար: 

Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության վարման ընթացքումհամագործակցության բաժինը լուծում է հետևյալ խնդիրները.

1) համակարգում է մասնակից երկրների կողմից մակրոտնտեսական քաղաքականությանհարցերին առնչվող համաձայնագրերի իրագործումը.

2) համակարգում է փաստաթղթերի մշակումը՝ նշված համաձայնագրերին համապատասխան,ինչպես նաև անմիջականորեն մշակում նման փաստաթղթեր.

3) կարգավորում է համաձայնագրերի նորմերի արտացոլումը մասնակից երկրների ազգայինօրենսդրությունում.

4) պատրաստում է մակրոտնտեսական քաղաքականության հարցերին առնչվողՀանձնաժողովի որոշումների նախագծեր, միջպետական պայմանագրերի ու համաձայնագրերինախագծերի մասին եզրակացություններ.

5) պատրաստում է զեկույցներ, տեղեկագրի ակնարկներ, հիմնավորումներ և այլ վերլուծականու ներկայացման նյութեր համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության ոլորտումփաստաթղթերի իրագործման հարցերի վերաբերյալ.

6) վերլուծում է միջազգային պայմանագրերով ու համաձայնագրերով նախատեսված՝պետությունների տնտեսական զարգացման կայունության ցուցանիշների և այլ պարամետրերիշարժընթացը, պատրաստում է առաջարկություններ բացասական փոփոխություններիբացահայտման դեպքում հակազդեցության միջոցների մասին:

7) կազմակերպում և ապահովում է մակրոտնտեսական քաղաքականության հարցերովխորհրդակցական և խորհրդատվական մարմինների աշխատանքի մեթոդականղեկավարումը:

Տնտեսական քաղաքականության ռազմավարությունների բաժինը լուծում է հետևյալխնդիրները.

1) իրականացնում է տնտեսության և նրա ոլորտների զարգացման պաշտոնականկանխատեսումների (ծրագրերի, պլանների) վերլուծություն, պատրաստումեզրակացություններ փաստաթղթերի վերաբերյալ՝ Հանձնաժողովի իրավասություններիիրականացման նպատակով.

2) առաջարկություններ է պատրաստում ՄՏՏ շրջանակներում տնտեսական զարգացմանռազմավարական նպատակների, դրանց ձեռքբերման համաձայնեցված գործողություններիհամակարգերի ձևավորման վերաբերյալ.

3) առաջարկություններ է մշակում ռազմավարական նպատակադրման, ազգայինօրենսդրությունում դրա տեղայնացման ոլորտում վերազգային նորմատիվ իրավական բազայիկատարելագործման ուղղությամբ.

4) Հանձնաժողովի իրավասությունների շրջանակներում տնտեսական զարգացման ոլորտումմշակում է ռազմավարական փաստաթղթեր և համակարգում դրանց մշակումը.

5) պատրաստում է զեկույցներ, տեղեկագրի ակնարկներ, հիմնավորումներ և այլ վերլուծականու ներկայացման նյութեր Հանձնաժողովի իրավասությունների շրջանակներումռազմավարական նպատակադրման հարցերի վերաբերյալ: