Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին համաձայնագրի նախագիծը (այսուհետ համապատասխանաբար՝ Համաձայնագրի նախագիծ, Միություն) մշակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) Միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների հետ համատեղ ի կատարումն Հանձնաժողովի Խորհրդի 2012 թվականի հունվարի 25 N 7 որոշման։
 
Համաձայնագրի նախագծի մշակման անհրաժեշտությունն առաջացել է կարգավորման միասնական սկզբունքների և նպատակների բացակայության, ինչպես նաև Միության անդամ պետություններում արտադրված ալկոհոլային արտադրանքի փոխադարձ առևտրի ժամանակ մի շարք արգելքների առկայության (դրանց պայմանների) պատճառով, այդ թվում՝ 
- «ապահովող վճարի» խտրական և բարձրացված չափի,
- «հատուկ ներմուծողների» ինստիտուտի քանակական սահմանափակումների պատճառով։
Բելառուսի Հանրապետությունում՝
- ուղեկցող փաստաթղթերի միասնականացված ձևերի բացակայության,
- վարչական համագործակցության համակարգի, այդ թվում՝ Կողմերի կարգավորողների միջև տեղեկատվական փոխանակման բացակայության հետևանքով։

Համաձայնագրի նախագիծն ուղղված է ալկոհոլային արտադրանքի փոխադարձ առևտրում արգելքների (դրանց պայմանների) վերացմանը և Միության շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման իրավական հիմքերի ձևավորմանը։

Միության շրջանակներում ալկոհոլային արտադրանքի՝ առանց խտրական, քանակական և ներդրումային սահմանափակումների և փոխադարձ առևտրում առանց բացառումների ընդհանուր շուկայի ստեղծման նպատակով, համաձայնագրի նախագիծը նախատեսում է սահմանել՝
- կարգավորման միասնական նպատակներ, այսինքն՝ Կողմերի տնտեսական շահերի, բնակչության կյանքի և առողջության, ինչպես նաև ալկոհոլային շուկայի մասնակիցների իրավունքների պաշտպանություն,
- կարգավորման միասնական նպատակներ, այդ թվում՝ ալկոհոլային արտադրանքի, ալկոհոլային շուկայի մասնակիցների և նրանց գործունեության նկատմամբ ազգային ռեժիմի և առավել բարենպաստության ռեժիմի սահմանում, մրցակցության սահմանափակման անթույլատրելիություն, ինչպես նաև թափանցիկության ապահովում,
- ալկոհոլային շուկայի կարգավորման ընդհանուր միջոցների, այդ թվում՝ շուկայի մասնակիցների և նրանց գործունեության նկատմամբ պահանջներ, ինչպես նաև այդպիսի պահանջների կատարման նկատմամբ պատշաճ հսկողության և վերահսկողության ապահովում։

Բացի այդ, համաձայնագրի նախագիծով նախատեսվել են դրույթներ, որոնք ապահովում են ալկոհոլային շուկայի կարգավորողների միջև համագործակցությունը։

Համաձայնագրի նախագծի ընդունման արդյունքում Հանձնաժողովը Կողմերի լիազորված մարմինների հետ համատեղ և նրանց առաջարկությունները հաշվի առնելով, կիրագործի մի շարք միջոցառումներ, այդ թվում՝
- Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից Կողմերի օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված միջոցների ցանկի հաստատում,
- Հանձնաժողովի Խորհրդի կողմից ալկոհոլային արտադրանքի Միության տարածքով տեղաշարժի համար ուղեկցող փաստաթղթերի ցանկի և ձևերի հաստատում,
- Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից Կողմերի լիազորված մարմինների միջև փոխանակման ենթակա տեղեկատվության ցանկի հաստատում,
- վարչական համագործակցության մասին համաձայնագրի մշակում և կնքում։

2015 թվականին համաձայնագրի նախագիծն անցել է ներպետական համաձայնեցում (ՆՊՀ)։