Ֆինանսների վարչությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովիկառուցվածքային ստորաբաժանում է, որի հիմնական առաքելությունըՀանձնաժողովի բյուջեի ձևավորման ու կատարման գործունեությունն է:

 
Ֆինանսների վարչության մասին հիմնադրույթը հաստատվել է Եվրասիականտնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի 2012 թվականի ապրիլի 26-ի№122 հրամանով:
 
Վարչության հիմնական խնդիրներն են.

  • Հանձնաժողովի բյուջեի ձևավորումը.
  • Հանձնաժողովի բյուջեի կատարումը.
  • ֆինանսական, հաշվապահական և հարկային հաշվառման իրականացումը.
  • ֆինանսական, հաշվապահական և հարկային հաշվետվության կազմումը:
 
Խնդիրների լուծման շրջանակներում Վարչությունը կատարում է հետևյալգործառույթները.
  • Հանձնաժողովի այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղնախապատրաստում է Հանձնաժողովի բյուջեի նախագիծը, Հանձնաժողովի բյուջեումփոփոխությունների նախագիծը.
  • իրականացնում է պարզաբանող գրության, հիմնավորված փաստաթղթերի ևհաշվարկների նախապատրաստումը՝ ըստ Հանձնաժողովի բյուջեի նախագծի ծախսերիհոդվածների.
  • փոխգործակցում է Կողմերի պետական իշխանության լիազորված մարմինների ևԿողմերի պետական բյուջետային (արտաբյուջետային) հիմնադրամների հետ՝ Վարչությանիրավասության մեջ մտնող հարցերով.
  • համակարգում է Հանձնաժողովի բյուջեի կատարման մասով Հանձնաժողովիկառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը.
  • իրականացնում է Հանձնաժողովի բյուջեի ծախսերի բյուջետային ցուցակի կազմումը ևվարումը.
  • ապահովում է Հանձնաժողովի բյուջեի միջոցների ծախսումը՝ Հանձնաժողովի բյուջեիծախսերի բյուջետային ցուցակին համապատասխան.
  • իրականացնում է Հանձնաժողովի բյուջեի կատարման մոնիտորինգ.
  • իրականացնում է ֆինանսական հաշվառման վարումը և ֆինանսականհաշվետվության կազմումը.
  • իրականացնում է Հանձնաժողովի բյուջեի կատարման մասին եռամսյակային ևտարեկան հաշվետվությունների կազմումը.
  • իրականացնում է հաշվապահական հաշվառման վարումը և հաշվապահականհաշվետվության կազմումը.
  • իրականացնում է հարկային հաշվառման վարումը, հարկային հաշվետվության կազմումնու ներկայացումը՝ Կողմերի օրենսդրություններին համապատասխան.
  • մասնակցում է Վարչության իրավասության մեջ մտնող հարցերին առնչվողմիջազգային պայմանագրերի, Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ևՀանձնաժողովի որոշումների նախագծերի նախապատրաստմանը.
  • Հանձնաժողովի Խորհրդի անդամների և Հանձնաժողովի Կոլեգիայի անդամներիհամար նախապատրաստում է Վարչության իրավասության մեջ մտնող հարցերին առնչվողվերլուծական և տեղեկատվական նյութեր.
  • իրականացնում է Վարչության իրավասության մեջ մտնող հարցերին առնչվող՝Հանձնաժողովի ֆինանսատնտեսական պայմանագրերի նախագծերի, դրանց կատարմանմասին փաստաթղթերի ֆինանսական փորձաքննություն.
  • պետական բյուջեների ձևավորման և կատարման ֆունկցիաներն ստանձնած՝Կողմերի լիազորված մարմինների կողմից ֆինանսական վերահսկողություն կատարելիսիրականացնում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությանհամակարգում.
  • կազմակերպում է գիտահետազոտական, գիտագործնական և այլ աշխատանքներիկատարում՝ բյուջետային գործընթացի կազմակերպման ու կառավարմանարդյունավետության բարձրացման նպատակով.
  • իրականացնում է այլ գործառույթներ իր իրավասության շրջանակներում:

 
Վարչությունում ձևավորվել է հինգ բաժին.

  • ֆինանսական փորձաքննության և պայմանագրային աշխատանքի բաժին.

  • բյուջեի պլանավորման և ֆինանսավորման բաժին.
  • հաշվապահական հաշվառման և հաշվետվության բաժին.​

  • բյուջեի կատարման մոնիտորինգի բաժին. 

  • աշխատանքի վարձատրության և անձնակազմի հետ աշխատանքի բաժին.