Ջրային տրանսպորտի ոլորտում ինտեգրման զարգացման նպատակով մշակվել էԵվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Միության մասին պայմանագիր) «Արձանագրություն համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» 24-րդ հավելվածի «Ջրային տրանսպորտը» IV բաժինը։
Միության մասին պայմանագրի 24-րդ հավելվածի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսվել է իրագործվող համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության շրջանակներում ջրային տրանսպորտի զարգացում և անդամ պետությունների կողմից նավագնացության մասին միջազգային պայմանագրի կնքում։
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի N 3 որոշմամբ հաստատվել է Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրագործման փուլերի (ՀՏՔՀՈՒ) իրականացման միջոցառումների 2018-2020 թվականների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»), այդ թվում՝ ծովային տրանսպորտի և ներքին ջրային տրանսպորտի մասով։
Միության մասին պայմանագրի 24-րդ հավելվածի 16-րդ կետի իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում 2014 թվականի օգոստոսից մինչ այժմ անցկացվում են Նավագնացության մասին համաձայնագրի նախագծի նախապատրաստման միջոցառումներ։
Նավագնացության մասին համաձայնագրի նախագծին հավանություն է տրվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի N 120 որոշմամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 19-ի N 127 կարգադրությամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 2-ի N 31 կարգադրությամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 10-ի N 34 կարգադրությամբ։ Ընդունվել է միջկառավարական մակարդակով Նավագնացության մասին համաձայնագրի նախագծի ստորագրման հարցով Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի N 14 հանձնարարությունը։
Ջրային տրանսպորտի հարցերով աշխատանքն իրականացվում է Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի ջրային տրանսպորտի հարցերով ենթակոմիտեի, Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի, Տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների լիազորված մարմինների ղեկավարների խորհրդակցության (Նախարարների խորհրդակցության) շրջանակներում։
Տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչությունը ջրային տրանսպորտի հարցերով փոխգործակցություն է իրականացնում ՄԱԿ ԵՏՀ ՆՏԿ հետ։
|
---|
Կոնտակտներ