Ծնվել է 1968 թվականին:
1993 թվականին ավարտել է Մ.Վ. Լոմոնոսովի անվ. ՄՊՀ-ն՝ «Պատմություն» մասնագիտությամբ: 1997 թվականին՝ Ստրասբուրգի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը (Ֆրանսիա)՝ եվրոպական հետազոտությունների ոլորտում մագիստրոսի աստիճանի կոչումով: 2003 թվականին՝ Տնտեսության և ֆինանսների ղազախստանյան ինստիտուտը՝ «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1993 թվականին՝ Սեմիպալատինսկի բիզնեսի և ձեռներեցության ինստիտուտի գործադիր տնօրենի պաշտոնում:
1997 թվականի դեկտեմբերից մինչև 1998 թվականի հոկտեմբերը աշխատել է որպես Ղազախստանի հանրապետության ռազմավարական պլանավորման և բարեփոխումների նախարարության բաժնի գլխավոր մասնագետ, պետ:
1998 թվականի հոկտեմբերից մինչև 1999 թվականի ապրիլը եղել է Ղազախստանի Հանրապետության նախագահի վարչակազմի վերլուծության և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի սեկտորի վարիչ:
1999 թվականի ապրիլից մինչև 2002 թվականի մարտն աշխատել է Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի վերլուծական կենտրոնի սեկտորի վարիչ:
2002 թվականի մարտից մինչև 2003 թվականի օգոստոսը՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի վարչակազմի Համակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ:
2003 թվականի օգոստոսից մինչև 2005 թվականի նոյեմբերը զբաղեցրել է Ղազախստանի հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ԱՀԿ-ին անդամակցության հարցերով վարչության տնօրենի պաշտոնը, ղեկավարել է Ժնևում Առևտրի համաշխարհային կազմակերպության հարցերով ներկայացուցիչների խումբը:
2005 թվականի նոյեմբերից մինչև 2006 թվականի փետրվարը՝ «ՑՄԱԻ» ԲԸ-ի կառավարիչ տնօրեն:
2006 թվականի փետրվարից մինչև հոկտեմբերը՝ Ղազախստանի Հանրապետության տնտեսության և բյուջետային պլանավորման նախարարության «Տնտեսական հետազոտությունների ինստիտուտ» ՀՊՁ-ի տնօրենի պաշտոնակատար:
2006 թվականի հոկտեմբերից մինչև 2007 թվականի սեպտեմբերը զբաղեցրել է «Մայրաքաղաքի կայուն զարգացման կենտրոն» ՊՁ ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնները:
2007 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի հոկտեմբերը Աստանա քաղաքի ակիմատում զբաղեցրել է Տնտեսության և բյուջետային պլանավորման վարչության տնօրենի, Աստանա քաղաքի ակիմի տեղակալի պաշտոնը:
2009 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվականի ապրիլ եղել է Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի փոխնախարար:
2010 թվականի ապրիլից մինչև օգոստոսը՝ Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարարության Ներդրումների կոմիտեի նախագահ:
2010 թվականի օգոստոսից աշխատել է «Ղազախստանի ներդրումային հիմնադրամ» ԲԸ-ի վարչության նախագահի պաշտոնում:
2012 թվականի փետրվարից մինչև 2017 թվականի ապրիլը զբաղեցրել է Ղազախստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի փոխնախարարի, Ղազախստանի Հանրապետության ազգային տնտեսության փոխնախարարի պաշտոնները:
2017 թվականի ապրիլից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար):
Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն լեզուներին: