Դավիդով Ռուսլան Վալենտինի

Կենսագրություն

Ծնվել է 1960 թվականի սեպտեմբերի 21-ին Սվերդլովսկ քաղաքում։

1984 թվականին ավարտել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտը «ավտոմատիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությամբ, ապա աշխատել ԽՍՀՄ միջին մեքենաշինության նախարարության համակարգի գիտահետազոտական հիմնարկներում։

1993 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիան «տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ։

1995 թվականից աշխատում է դիվանագիտական ոլորտում՝ Սան Ֆրանցիսկո քաղաքում (ԱՄՆ) Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության փոխհյուպատոս, Բուենոս Այրես քաղաքում (Արգենտինա) Ռուսաստանի միջազգային գիտական և մշակութային համագործակցության կենտրոնի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ։

2008 թվականից աշխատել է մաքսային մարմիններում որպես Ռուսաստանի ԴՄԾ ղեկավարի խորհրդական, գլխավոր խորհրդական, Մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության կազմակերպման գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:

2012 թվականի մարտին նշանակվել է Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում։

2017 թվականի փետրվարին նշանակվել է Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում։

2023 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի մայիս՝ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

2024 թվականի սեպտեմբերի 12-ից նշանակվել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարարի պաշտոնում։

Ռուսլան Դավիդովը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության շահերը Համաշխարհային մաքսային կազմակերպությունում (ՀՄԿ): 2014-2016 թվականներին՝ ՀՄԿ խորհրդի վերստուգիչ կոմիտեի ղեկավար, 2016-2017 թվականներին՝ ՀՄԿ խորհրդի նախագահ, 2017-2019 թվականներին՝ ՀՄԿ խորհրդի փոխնախագահ։

ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության վարչության փոխտնօրեն Սամատ Ալիևի հեղինակային հոդվածը «Ինտեգրման պրակտիկա: ԵՏՒ» ամսագրին. «Աշխատանքային միգրացիան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» 23 Նոյեմբեր 2015 ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության վարչության փոխտնօրեն Սամատ Ալիևի հեղինակային հոդվածը «Ինտեգրման պրակտիկա: ԵՏՒ» ամսագրին. «Աշխատանքային միգրացիան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» ​Самат Бикитаевич Алиев — д. т.н., профессор, академик Российской академии есте- ственных наук, заместитель директора Департамента развития предпринимательской деятельности Евразийской экономической комиссии. При участии С.Б. Алиева и под его непосредственным руководством разрабатываются проекты нормативно-право- вых актов Евразийской экономической комиссии и международные законопроекты в сфере интеллектуальной собственности по вопросам товарных знаков, коллектив- ного управления авторскими и смежными правами, единого таможенного реестра объектов интеллектуальной собственности, координации деятельности уполномо- ченных органов. Автор более 110 научных трудов, в том числе 20 монографий. Сфе- ра научной деятельности — реструктуризация угольной промышленности, развитие высшего образования, управление транснациональными корпорациями, стратегия развития интеллектуальной собственности, миграционные процессы.
0/0