Սագինտաև Բակիտժան Աբդիրի
Ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 13-ին Ղազախստանի Ջամբուլի մարզի Տալասի շրջանի Ուշարալ գյուղում:
Ավարտել է Ղազախստանի Ս.Մ. Կիրովի անվան պետական համալսարանը, տնտեսագիտության թեկնածու է (1990 թվական, թեման՝ «քաղաքի և գյուղի բնակչության կենսամակարդակը և կենսապայմանները. սոցիալ-տնտեսական ասպեկտ»):
Աշխատանքային գործունեությունը՝
1985-1988 թվականներին՝ Ալմա-Աթայի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ժողտնտեսության ամբիոնի դասախոս:
1988-1992 թվականներին՝ Ղազախստանի Ս.Մ. Կիրովի անվան պետական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ:
1992-1993 թվականներին՝ «Մարուե» զբոսաշրջային և առևտրային ընկերության նախագահ:
1993-1997 թվականներին՝ «Կազմետ» ԲԸ-ի գլխավոր տնօրեն:
1997-1998 թվականներին՝ «Լուկօյլնեֆտեգազստրոյ-Կ» ՓԲԸ գլխավոր մասնագետ, գլխավոր տնօրենի տեղակալ:
1998-2002 թվականներին՝ Ժամբիլի մարզի ակիմի տեղակալ, Ղազախստանի Հանրապետության Փոքր բիզնեսի աջակցության գործակալության նախագահի տեղակալ, «Փոքր ձեռնարկատիրության զարգացման հիմնադրամ» ՓԲԸ վարչության նախագահ, Ղազախստանի Հանրապետության Բնական մենաշնորհների կարգավորման, մրցակցության պաշտպանության և փոքր բիզնեսի աջակցության գործակալության նախագահի տեղակալ:
2002-2004 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության Բնական մենաշնորհների կարգավորման և մրցակցության պաշտպանության գործակալության նախագահի առաջին տեղակալ:
2004-2007 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության Բնական մենաշնորհների կարգավորման գործակալության նախագահ:
2007-2008 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար:
2008-2012 թվականներին՝ Պավլոդարի մարզի ակիմ:
2012 թվականին՝ Ղազախստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախարար:
2012 թվականի սեպտեմբերից մինչև 2013 թվականի հունվար՝ «Նուր Օտան» ժողովրդական ժողովրդավարական կուսակցության նախագահի առաջին տեղակալ:
2013 թվականից՝ Ղազախստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ, Ղազախստանի Հանրապետության տարածաշրջանային զարգացման նախարար:
2014-2016 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ:
2016-2019 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության վարչապետ:
2019 թվականի մարտի 1-ից 24-ը՝ Ղազախստանի Հանրապետության պետական քարտուղար:
2019 թվականի մարտ-հունիս ամիսներին՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար:
2019-2022 թվականներին՝ Ալմաթի քաղաքի ակիմ:
2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 31-ը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար:
Պարգևատրվել է հետևյալ կրծքանշաններով՝ «Құрмет» կրծքանշանով (2008 թ.), «Պարասաթ» կրծքանշանով (2013 թ.), «Բարիս» 3-րդ աստիճանի կրծքանշանով (2021 թ.).