Սիմոնյան Վարոս Հարությունի
Ծնվել է 1981 թվականի մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:
Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը «էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությամբ և Բրեդֆորդի համալսարանը (Մեծ Բրիտանիա)։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998 թվականին առևտրային ոլորտում, զբաղեցնելով տարբեր պաշտոններ։
2002-2008 թվականներին դասավանդել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։
2002-2005 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Լեռնարդյունահանող արդյունաբերության վարչության բնական պաշարների օգտագործման էկոնոմիկայի բաժնի առաջատար մասնագետ։
2005-2007 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Եվրոպական միության և Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության վարչության Եվրոպական միության հետ համագործակցության բաժնի պետ։
2007-2008 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Եվրոպական միության և Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության վարչության պետ։
2008-2011 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Եվրոպական միության հետ համագործակցության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ։
2011-2015 թվականներին՝ Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչ։
2015-2019 թվականներին՝ Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ։
2019 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի նոյեմբեր զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը, հանդիսացել է միջկառավարական մի շարք հանձնաժողովների համանախագահ։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ 2021 թվականի նոյեմբերի 23-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ 2024 թվականի փետրվարի 1-ից կրկին նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար։