Տատարիցկի Վալենտին Բոլեսլավի

Տատարիցկի Վալենտին Բոլեսլավի
Կենսագրություն

Ծնվել է 1963 թվականի ապրիլի 21-ին Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի Ստոլբցիի շրջանի Ժդանովիչի գյուղում:

1986 թվականին ավարտել է Մինսկի ռադիոտեխնիկական ինստիտուտը «կիսահաղորդիչներ և դիէլեկտրիկներ» մասնագիտությամբ։

2009 թվականին ավարտել է Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր Կառավարման ակադեմիան «տնտեսագիտություն և կառավարում արդյունաբերական ձեռնարկությունում» մասնագիտությամբ։

1986-1999 թվականներին՝ «Գորիզոնտ» Մինսկի արտադրական միավորման «Սենսոր» գործարանի և դրա հիման վրա ստեղծված «Սիգնալ» միկրոէլեկտրոնիկայի գիտաարտադրական համալիրի տարբեր պաշտոնային մակարդակների ճարտարագետ:

1999 թվականից ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Ռուդենսկ» ԲԲԸ-ում, իսկ 2009 թվականին նշանակվել է ընկերության տնօրեն։

2015-2019 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության ստանդարտացման պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։

2019-2024 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության ստանդարտացման պետական կոմիտեի նախագահ։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ 2024 թվականի փետրվարի 1-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար։