Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7096

30 սեպտեմբերի 2019 Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աջակցելու է ԵԱՏՄ-ում ԱԱՀ-ի թվային էկոհամակարգի ստեղծմանը ​«Թվային վերափոխման կարևոր տարր է՝ ագրոարդյունաբերական համալիրի էկոհամակարգի ստեղծումը։ Եվ այստեղ անհրաժեշտ է միջանցիկ ճյուղային մոտեցում, երբ մենք շարժվում ենք նախագծային գործունեության միջոցով արագ ռազմավարական պլանավորման սկզբունքով։ Լոգիստիկան չի կարելի դիտարկել ագրոարդյունաբերության ամբողջ գործընթացից առանձին։ ԱԱՀ-ի թվային էկոհամակարգը պետք է իր մեջ ներառի ամբողջ կենսացիկլը՝ սկսած ագրոարտադրանքի արտադրությունից, տեղափոխումից, սպառումից և օգտահանումից։ Եթե մենք նշենք այդ համակարգի բոլոր տարրերը մեկնարկի ժամանակ և սկսենք դրանք զուգահեռ զարգացնել՝ միայն այդ դեպքում ամեն ինչ կստացվի», – ընդգծել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ներքին շուկաների, թվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը Բիշքեկում «Եվրասիական շաբաթ – 2019» միջազգային համաժողովի շրջանակներում կայացած «Ագրոարդյունաբերական համալիրի արտահանման լոգիստիկա. Միջազգային թվային պլատֆորմ» փորձագիտական քննարկման ընթացքում։
27 սեպտեմբերի 2019 ԵՏՀ խթանում է ԵԱՏՄ-ի իրական հատվածում նորարարությունների ներդրումը ​«Հենց իրական հատվածում է տեղի ունենում բարձր տեխնոլոգիական և գիտատար իրազեկությունների համակենտրոնացում։ Հետազոտությունների ինտենսիվացման համար արդեն գործարկվել է միջպետական ծրագրերի մեխանիզմը։ Արդյունաբերական կոոպերացիայի հետագա զարգացումը և խորացումը, գործող արտադրությունների տեղայնացման բարձրացումը հնարավոր է ակտիվների համախմբման և եվրասիական անդրազգային ընկերությունների ստեղծման շրջանակներում», – հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ալեքսանդր Սուբոտինը Բիշքեկում (Ղրղզստան) անցկացված «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում կայացած «ԵԱՏՄ-ի երկրների արդյունաբերությունում և ագրոարդյունաբերական համալիրում համատեղ ծրագրերը և նախագծերը որպես եվրասիական ինտեգրացիայի զարգացման ժամանակակից թրենդ» պանելային նստաշրջանին։
Ցուցադրել ավելին