Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7228

13 Նոյեմբեր 2025 «Եվրասիական էներգետիկ քաղաքականությունը» մենագրությունը՝ Արզիբեկ Կոժոշրի խմբագրությամբ, ճանաչվել է տարվա տնտեսական գիրք «Եվրասիական տնտեսական քաղաքականությունը» մենագրությունը ստացել է «Տարվա տնտեսական գիրք-2025» մրցանակը: Պարգևատրման արարողությունը կայացել է նոյեմբերի 11-ին Կրեմլի պետական պալատում՝ 10-րդ Համառուսաստանյան տնտեսական ժողովի, Ռուսաստանի ազատ տնտեսական համայնքի հոբելենական համագումարի շրջանակներում, որը նվիրված էր այդ կազմակերպության 260-ամյալին:   Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հեղինակների կոլեկտիվի կողմից՝ ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի ընդհանուր խմբագրությամբ նախապատրաստված գիրքը դարձել է լավագույնը «Ւնտեգրացիոն գործընթացներ. զարգացման հեռանկարները» անվանակարգում: Մենագրությունում ուսումնասիրվում է ԵԱՏՄ շրջանակներում միասնական էներգետիկ քաղաքականության ձևավորումն ու զարգացումը: «Ստացված բարձր գնահատականը խոսում է եվրասիական տնտեսական օրակարգի նկատմամբ աճող հետաքրքրության, ուսումնասիրության մակարդակի ճանաչման մասին», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: «Տարվա տնտեսական գիրքը» հանրային մրցանակը հիմնադրվել է «Ռուսաստանի ազատ տնտեսական համայնք» Համառուսաստանյան հասարակական կազմակերպության կողմից: Մրցանակը տրվում է ամեն տարի՝ սկսած 2018 թվականից: Նոյեմբերի 11-ին Ռուսաստանում նշվում է Տնտեսագետի օրը, որը հիմնադրվել է ՌԴ կառավարության որոշմամբ 2015 թվականին: Միջոցառումը 2025 թվականին միավորել է ավելի քան 3.5 հազ. մասնակից Ռուսաստանից և մի շարք օտարերկրյա պետություններից:
13 Նոյեմբեր 2025 «Հնգյակի» երկրները շարունակում են աշխատել էներգետիկ պաշարների ընդհանուր շուկաների ստեղծման ուղղությամբ Նոյեմբերի 12-ին ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ ԵՏՀ կոլեգիային առընթեր Նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի կայացած նիստի ընթացքում «հնգյակի» երկրների պրոֆիլային նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների տեղակալների հետ քննարկվել են նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերը, ինչպես նաև Միության գազի ընդհանուր շուկայի զարգացման հեռանկարները: Խորհրդատվական կոմիտեի անդամները կարծիքներ են փոխանակել ԵԱՏՄ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի մնացած չհամաձայնեցված հարցերի վերաբերյալ, կարևորել դրանց վերաբերյալ վերջնական որոշումների հրատապ ընդունման անհրաժեշտությունը: «ԵԱՏՄ շրջանակներում նավթային ոլորտում համագործակցության խորացումն այսօր անդամ պետությունների էներգետիկ անվտանգության ապահովման շրջանակներում գերակա ուղղություններից մեկն է», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Կողմերը նաև հայտնել են կառուցողական երկխոսություն վարելու պատրաստականության մասին և նախանշել Մինչև 2030 թվականը Միության գազի ընդհանուր շուկայի զարգացան պլանի և ԵԱՏՄ իրավունքում փոփոխություններ կատարելու առաջակների նախապատրաստման և համաձայնեցման հետագա քայները:
Ցուցադրել ավելին