Նորություններ

10.06.2018

Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՇՀԿ պետությունների ղեկավարների գագաթաժողովին

​Председатель Коллегии Евразийской экономической комиссии (ЕЭК) Тигран Саркисян с 9 по 10 июня принял участие в заседании Совета глав-государств Шанхайской организации сотрудничества (ШОС), которое состоялось в городе Циндао (Китай). Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հունիսի 9-ից մինչև 10-ը մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների Խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել Ցինդաո քաղաքում (Չինաստան):   ՇՀԿ անդամների կողմից ընդունված գլխավոր հանրագումարային փաստաթուղթը դարձավ Ցինդաոսյան հայտարարագիրը, որում սահմանվել են պետությունների ղեկավարների դիրքորոշումն աշխարհում ընթացիկ իրավիճակի նկատմամբ և ձևավորվել են կազմակերպության մոտեցումները արդի խնդիրների լուծմանը: Բացի այդ, փաստաթղթում սահմանվել են երկրների գլոբալ և տարածաշրջանային առանցքային ուղղությունները մոտ հեռանկարում:   ՇՀԿ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստի արդյունքում նաև ստորագրվել է ՇՀԿ քարտուղարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերով փոխըմբռնման մասին հուշագիր: Գագաթաժողովի շրջանակներում ընդհանուր առմամբ քննարկվել է ավելի քան 20 փաստաթղթեր` այդ թվում կապված տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հետ:   Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության նախագահները նշել են ԵԱՏՄ և ՇՀԿ երկների փոխգործակցության կարևորությունը, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «Մեկ գոտի` մեկ ուղի» (ՄԳՄՈՒ) նախաձեռնության համադրման շրջանակներում:   ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը շնորհակալություն է հայտնել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին` ՇՀԿ գագաթաժողովի աշխատանքին մասնակցելու համար:   Տեղեկանք   ՇՀԿ անդամ պետություններն են ութ երկրներ. Հնդկաստանի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Պակիստանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը, Ուզբեկստանի Հանրապետությունը:   Չորս երկրներ ունեն ՇՀԿ-ին առընթեր դիտորդի կարգավիճակ. Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Մոնղոլիայի Հանրապետությունը: Վեց երկրներ հանդիսանում են ՇՀԿ երկխոսության հարցերով գործընկերներ. Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Կամբոջայի Թագավորությունը, Նեպալի Դաշնային Դեմոկրատական Հանրապետությունը, Թուրքիայի Հանրապետությունը, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունը: