Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7076
18 սեպտեմբերի 2018
ԵՏՀ-ը Միության պետություններին առաջարկել է ձիթատու մշակաբույսերի արտադրության զարգացման միջոցներ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) սեպտեմբերի 18-ի նիստին քննարկվել են ներքին շուկայի և ագրարդյունաբերական համալիրի գործունեության ոլորտի հարցեր։ Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին տրվել են ձիթատու մշակաբույսերի և յուղաճարպային արտադրանքի արտադրության ոլորտում հանձնարարականներ, որոշում է ընդունվել ևս մեկ առևտրային արգելքի վերացման մասին։
17 սեպտեմբերի 2018
ԵՏՀ խորհուրդն ընդունել է գազի անվտանգության մասին Միության տեխնիկական կանոնակարգը և ճշգրտել է սննդամթերքի մակնշման վերաբերյալ պահանջները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) սեպտեմբերի 14-ի նիստին որոշումներ են ընդունվել առևտրի, տնտեսության թվայնացման, արդյունաբերության, ֆինանսական քաղաքականության և տեխնիկական կարգավորման ոլորտներում։
17 սեպտեմբերի 2018
Ներքին այրման շարժիչների նկատմամբ մաքսատուրքը պահպանվել է 0% մակարդակում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Խորհրդի անդամները երկարաձգել են ներքին այրման շարժիչների առանձին տեսակների համար ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափի գործողության ժամկետը, հավանություն են տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների և ԵՏՀ-ի միջև երրորդ կողմերի հետ առևտրում սահմանափակող միջոցների վերացման հարցերով համագործակցության կարգը, համաձայնեցրել են ԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության պարտավորություններին՝ «արդյունաբերական հավաքման համար» ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի համապատասխանեցումը, հաստատել են Չինաստանի և Իրանի հետ համաձայնագրերի իրագործման «ճանապարհային քարտեզները» և ընդունել են որոշում, որն ապահովելու է մորթե արտադրատեսակների մակնշման նախագծի իրագործման անընդմեջ բնույթը։
13 սեպտեմբերի 2018
Եվրասիական տնտեսական միության փորձն իր արտացոլումն է գտել Համաշխարհային մաքսային կազմակերպության կարևորագույն փաստաթղթերում
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կողմից մշակած նյութերն առաջին անգամ ներառվել են Համաշխարհային առևտրի անվտանգության և դյուրացման շրջանակային ստանդարտների նոր խմբագրության մեջ, ինչպես նաև՝ դրանում ընդգրկված որոշ փաստաթղթեր, որոնք հրապարակվել են Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄաքԿ) կողմից: Շրջանակային ստանդարտները մաքսային գործի ոլորտի կարևորագույն միջազգային փաստաթուղթ է, համաշխարհային մաքսային վարչությունների համար ընդհանուր ճանաչում ունեցող նշագիծ:
13 սեպտեմբերի 2018
ԵՏՀ-ում տեխնիկական կարգավորման և արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարարներ են նշանակվել
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների ղեկավարների որոշմամբ նշանակվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նոր անդամներ՝ Վիկտոր Վլադիմիրի Նազարենկոն` ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար, Ալեքսանդր Միխայիլի Սուբբոտինը` ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար:
12 սեպտեմբերի 2018
Տիգրան Սարգսյան. «ԵԱՏՄ երկների տնտեսությունների խոր ինտեգրումը պետք է կատարելագործվի՝ հաշվի առնելով համաշխարհային միտումը դեպի պրոտեկցիոնիզմը»
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) խոր ինտեգրման ուղիով է գնում, և ինտեգրման այդ մոդելը պետք է կատարելագործվի՝ հաշվի առնելով համաշխարհային միտումները, որոնցում պրոտեկցիոնիզմի ուժեղացման տարրեր են նկատվում: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը «ԱԽՏ ժամանակակից ինտեգրացիոն օրակարգ. բացություն և պրոտեկցիոնիզմ: Դասեր ԵԱՏՄ համար» քննարկման ժամանակ, որը տեղի է ունեցել Վլադիվոստոկում սեպտեմբերի 12-ին Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում:
11 սեպտեմբերի 2018
Հեռավոր Արևելքի ենթակառուցվածքի զարգացումը մեծ նշանակություն ունի ԵԱՏՄ երկրների համար
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արդյունավետ գործունեությունն առանց տրանսպորտի, ենթակառուցվածքի և լոգիստիկայի զարգացման հնարավոր չէ: Այդ մասին նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Էմիլ Կայկիևը IV Արևելյան տնտեսական համաժողովին՝ ելույթ ունենալով ««Ռուսաստան-Ճապոնիա» գործընկերություն. եվրասիական տարանցիկ ներուժի իրականացում» նստաշրջանին:
11 սեպտեմբերի 2018
ԵԱՏՄ և ՉԺՀ միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագիրը պետք է սկսի գործել 2019 սկզբին
Եվրասիական տնտեսական միության(ԵԱՏՄ) շուկայի ազատականացման անհրաժեշտության, Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ձևավորման համատեքստում ԵԱՏՄ երկների համար առաջնահերթ ծրագրերի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն հետ առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի հեռանկարների մասին խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան Վլադիվոստոկում սեպտեմբերի 11–ին Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում:
Ցուցադրել ավելին