Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7076
15 մայիսի 2020
Միխայիլ Մյասնիկովիչ. «Սկզբունքորեն կարևոր է մրցակցության հոգեբանությունից անցնել համագործակցության հոգեբանությանը»
Եվրասիական տնտեսական միության պետությունների համար առավելագույն արդյունքին կարելի է հասնել միայն ընդհանուր ջանքերով։ Այդ մասին հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը «Ռուսական բիզնեսի շաբաթներ 2020»-ի շրջանակներում մայիսի 15-ին կայացած «Աջակցել եվրասիական տնտեսական ինտեգրացիային. գործարար համագործակցության գործոն» միջազգային համաժողովին։
14 մայիսի 2020
ԵԱՏՄ-ի գլխավոր սանիտարական բժիշկները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական համալիր պլանը
Եվրասիական տնտեսական միությունում COVID-19-ի և այլ զանգվածային վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման համալիր պլանի նախագծի քննարկմանը առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել ԵԱՏՄ-ի պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցություն ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի մայիսի 12-ի նիստին։ Սա համավարակի պայմաններում արդեն ութերորդ նիստն է։
14 մայիսի 2020
ԵՏՀ-ը կրկնակի հակագնագցման ուսումնասիրություն է սկսել Չինաստանից նավթագազային խողովակների նկատմամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ներքին շուկայի պաշտպանության վարչությունը որոշում է ընդունել նավթային և գազային հորատանցքերի հորատման և շահագործման համար օգտագործվող՝ Չինաստանից պողպատե առանց կարի խողովակների նկատմամբ միջոցի կիրառման ժամկետը լրանալու կապակցությամբ, կրկնակի հակագնագցման ուսումնասիրություն սկսելու մասին։
12 մայիսի 2020
ԵՏՀ վարչությունը հիմքեր չի տեսել Ուկրաինայից երկաթուղային անիվների ներմուծման նկատմամբ հակագնագցման տուրքի վերացման համար
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության վարչությունը հիմքեր չի տեսել Ուկրաինայից պողպատե միագլոցված երկաթուղային անիվների նկատմամբ հակագնագցման տուրքի վերացման համար։ Համապատասխան եզրակացություններն առկա են հակագնագցման կրկնակի ուսումնասիրությունն իրականացնող մարմնի զեկույցում։
08 մայիսի 2020
Մայիսի 10-ին ԵԱՏՄ-ում ուժի մեջ են մտնում կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով մտցված ապրանքների արտահանման սահմանափակումների մեղմացման մասին որոշումները
Մայիսի 10-ին ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի՝ կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով Եվրասիական տնտեսական միությունում մի շարք ապրանքների արտահանման նկատմամբ նախկինում մտցված սահմանափակումների մեղմացման մասին որոշումները։ Մեղմացվել են երրորդ երկրներ կտորեղենի և ախտահանիչ միջոցների որոշ տեսակների երրորդ երկրներ արտահանմանը (ԵՏՀ Կոլեգիայի N 59 և N 60 համապատասխան որոշումները հրապարակվել էին ԵԱՏՄ-ի պաշտոնական իրավական պորտալում 2020 թվականի ապրիլի 30-ին)։
06 մայիսի 2020
Մայիսի 6-ին ուժի մեջ են մտել օծանելիքային և կոսմետիկական արտադրանքի մասին ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգը
Ճշգրտվել են Եվրասիական տնտեսական միության շուկայում օծանելիքային և կոսմետիկական արտադրանքի բաղադրությանը ներկայացվող պահանջները. այժմեականացվել այն նյութերի ցանկերը, որոնք արգելվում է օգտագործել կամ թույլ է տրվում՝ հաշվի առնելով սահմանված սահմանափակումները, ինչպես նաև թույլ տրված ներկանյութերի, կոնսերվանտների և ՈւՄ-ֆիլտրերի ցանկերը։ Պահանջները համապատասխանեցվել են կոսմետիկայի մասին ԵՄ-ի կանոնակարգի հետ։
17 ապրիլի 2020
ԵԱՏՄ-ի բիզնես համայնքը կնախապատրաստի Միությունում հակաճգնաժամային միջոցների փաթեթի առաջարկներ
Եվրասիական տնտեսական միության պետությունների պալատների Խորհրդատվական խորհուրդը ձեռնարկատերերից տեղեկատվություն է հավաքելու Միությունում բժշկական և, կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով բարձր պահանջարկ ձեռք բերած՝ այլ ապրանքների առևտրի և տեղաշարժի արգելքների մասին։ Համապատասխան առաջարկներն ուղղվելու են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։
14 ապրիլի 2020
ԵՏՀ-ը քննարկում է մակրոտնտեսական և դրամավարկային քաղաքականության միջոցները ԵԱՏՄ-ի երկրների տնտեսական կայունությունն ապահովելու համար
COVID-19 կորոնավիրուսի տարածումը առաջացրել է մատակարարումների գլոբալ շղթաների խախտում, ֆինանսական շուկաներում՝ անկայունություն, բացասական ազդեցություն է ունեցել տնտեսության առանցքային հատվածների վրա։ Պանդեմիայի հետ կապված տնտեսական իրավիճակի կանխատեսումները ցույց են տալիս, որ 2020 թվականին միջազգային առևտուրը կարող է կրճատվել 15%-ից մինչև 35%։
Ցուցադրել ավելին