Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7182
23 հոկտեմբերի 2025
Անդրեյ Սլեպնյով. «ՄԱԱԶԽ-ն կարևոր դերակատարում ունի բաց տարածաշրջանացման հիման վրա միջազգային համակարգի «վերակառուցմանն» աջակցության գործում»
Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտարարել է Ժնևում (Շվեյցարիա)՝ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման խորհրդաժողովի (ՄԱԱԶԽ) տասնվեցերորդ նստաշրջանի ընդհանուր բանավեճի ընթացքում իր ելույթում: «ԵԱՏՄ-ն բարձր մակարդակի իրտեգրմամբ բաց միավորում է: Արձանագրում ենք բաց տարածաշրջանացման արդյունավետությունը, որը զարգացման նոր դրայվերներ է ստեղծում շուկաների, կապիտալների, աշխատանքային ռեսուրսների, նորարարությունների, ենթակառուցվածքի միավորման, ինչպես նաև գործընկեր երկրների հետ մասշտաբային նախագծերի հաշվին», — նշել է ԵՏՀ նախարարը: Խոսելով կլիմայի փոփոխության դեմ պայքարի և սոցիալտնտեսական զարգացման ազգային նպատակների իրականացման միջև հավասարակշռություն պահպանելու մասին, Անդրեյ Սլեպնյովը կարևորել է լայն միջազգային փոխանակումը և լավագույն մատչելի տեխնոլոգիաների ոչ խտրական օգտագործումը՝ ներառյալ ցածր էմիսիոն տեխնոլոգիաները և վառելիքի անցումային տեսակները: «Ակնկալում ենք, որ ՄԱԱԶԽ հարթակը կշարունակի օգտագործվել մաքսային կարգավորման ոլորտներում հեռանկարային թվային տեխնոլոգիաների ներդրման, առևտրի ընթացակարգերի պարզեցման, թվային մակնշման և ապրանքների հետագծելիության մեխանիզմների ներդրման հարցերով ակտիվ փոխգործակցության համար», — հայտնել է Անդրեյ Սլեպնյովը: Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում կայացել է Անդրեյ Սլեպնյովի հանդիպումը Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության տնտեսական և ֆինանսական հարցերով քարտուղար Ֆիլիպ Ֆոքս Դրամոնդ Գոուի հետ: Բրազիլիան Հարավամերիկյան ընդհանուր շուկայի անդամ է, որի հետ ԵՏՀ-ն ունի համագործակցության հուշագիր: Թուրքմենստանի առևտրի և արտաքին տնտեսական կապերի նախարար Նազար Աղախանովի հետ քննարկվեն են առևտրատնտեսական համագործակցության խորացման հարցեր, այդ թվում՝ փոխգործակցությունը «Հյուսիս-Հարավ» միջանցքի գծով: Անդրեյ Սլեպնյովը նաև այցելել է Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքը, որտեղ բանակցություններ է ունեցել գլխավոր քարտուղար Տատյանա Վալովայայի հետ և աշխատանքային խորհրդակցություններ՝ ԱՀԿ-ին կից Եվրասիական տնտեսական միության պետությունների մշտական ներկայացուցիչների հետ:
23 հոկտեմբերի 2025
ԵԱՏՄ երկրները քննարկել են տրանսպորտային քաղաքականությունը և ԵԱՏՄ-ում միջազգային ավտոփոխադրումների հետ կապված իրավիճակը:
Այս հարցերի քննարկման հարթակ է դարձել ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի 30-րդ նիստը: Նիստին մասնակցել են ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների, հասարակական կազմակերպությունների, ոլորտային միությունների ներկայացուցիչներ և փորձագիտական համայնքը: Միջոցառմանը մասնակցել են նաև ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Կուբայի Հանրապետության ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցները քննարկել են բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի հանրապետության քաղաքացի վարորդների համար Ռուսաստանի Դաշնության տարածքում ժամանակավոր կեցության ժամկետի կրճատման հետ կապված իրավիճակը: Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ ներկայումս օպերատիվ միջոցներ են ձեռնարկվում իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Միջոցառման ընթացքում նաև քննարկվել է Եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանի իրականացման ընթացքը. համաձայնեցվել են նպատակային ցուցիչների (ցուցանիշների), եվրասիական տրանսպորտային միջանցքների (երթուղիների) և նրանց ներկայացվող նվազագույն պահանջների նախագծերը: Այս փաստաթղթերը կքննարկվեն Տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստում: Խորհրդատվական կոմիտեի անդամները նաև քննարկել են եվրասիական տրանսպորտային միջանցքներում (երթուղիներում) ընդգրկված երկաթուղային, ավտոճանապարհային և նավահանգստային ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ ԵԱՏՄ երկրների կողմից ձեռնարկված միջոցների վերլուծությունը, տրանսպորտի ոլորտի գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի իրականացման արդյունքները, ինչպես նաև միջազգային տրանսպորտային միջանցքների (երթուղիների) զարգացման համար նոր տեխնոլոգիաների կիրառման լավագույն միջազգային փորձը և դրանց կիրառման հանձնարարականները: Հեռանկարում նախատեսվում է ձևավորել ենթակառուցվածքային նախագծերի ամբողջություն, որոնք կարող են իրականացվել երրորդ երկրների մասնակցությամբ: Նման ամբողջության ձևավորման ալգոռիթմը լրացուցիչ կմշակվի: Կողմերը նաև քննարկել են իրականացվող տրանսպորտային քաղաքականության լույսի ներքո զարգացման ոլորտային ասպեկտները: Մասնավորապես, քննարկվել է ԵԱՏՄ շրջանակներում «հնգյակի» երկրների խելացի տրանսպորտային համակարգերի փոխգործակցության կատարելագործման հայեցակարգի իրականացման «ճանապարհային քարտեզը», հավանություն է տրվել ծանրաքաշ և (կամ) խոշոր ծավալաչափի տրանսպորտային միջոցների երթևեկության, ինչպես նաև վտանգավոր բեռների փոխադրման հատուկ թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի ցանկերին: Կոմիտեին նաև ներկայացվել են երկաթուղային տրանսպորտի մասով ինտեգրման աշխատանքի արդյունքները, որոնց հիման վրա հավանություն է տրվել Միության շրջանակներում երկաթուղային տրանսպորտով անդամ պետությունների քաղաքացի ուղևորների փոխադրման վրա ազդեցություն ունեցող ընթացակարգերի պարզեցման և ԵԱՏՄ անդամ պետությունների երկաթուղային տրանսպորտի օգտագործմամբ եվրասիական զբոսաշրջային երթուղիների զարգացման մասին հանձնարարականը: Խորհրդատվական կոմիտեի կողմից քննարկվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցության զարգացման հարցը, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացման շրջանակներում ստեղծված Տրանսպորտի և տարանցման ոլորտում համագործակցության հարցերով ենթակոմիտեի գործունեության կազմակերպման վերաբերյալ Տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության կողմից նախապատրաստված առաջարկնեևը: Առաջարկները վերաբերում են Իրանի տարածքով բեռնափոխադրումների կազմակերպման, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի երթուղիներում տրանսպորտալոգիստիկ ենթակառուցվածքի զարգացման հարցերի լայն շրջանակին՝ ներառյալ սահմանային անցումների աշխատանքը, տերմինալային ենթակառուցվածքի զարգացումը: Խորհրդատվական կոմիտեի կողմից ընդունված որոշումները կներկայացվեն Տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդին հերթական նիստի ընթացքում:
22 հոկտեմբերի 2025
ԵՏՀ պատվիրակությունը մասնակցել է Բրեստում մրցակցությանը նվիրված ԱՊՀ միջոցառումներին
Հոկտեմբերի 22-ին Բրեստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը՝ ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչի նախագահությամբ մասնակցել է Հակամենաշնորհային քաղաքականության հարցերով միջպետական խորհրդի (ՀՔՄԽ) աշխատանքներին: Միջոցառման ընթացքում քննարկվել են Անկախ պետությունների համագործակցության պետություններում արդիական մրցակցության ոլորտի հարցեր: Մասնավորապես, քննարկվել է գնագոյացումը դեղորայքային պատրաստուկների և բուժծառայությունների շուկաներում: Բացի այդ, ներկայացվել և հավանության են արժանացել Հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետաքննությունների շտաբի աշխատանքի արդյունքները: Ներկայացվել է Բելառուսի համապիտանի ապրանքային բորսայի աշխատանքը: «ԱՊՀ երկրներից մեր գործընկերների փորձի մասին տեղեկատվության մշտական փոխանակումը թույլ է տալիս ընդլայնել մրցակցության ընդհանուր կանոնների սահմանման և կիրառման մեր հնարավորությունները: ՀՔՄ-ն իրապես ոլորտային գործընկերության զարգացման արժեքավոր գործիք է», — նշել է Մաքսիմ Երմոլովիչը: ԵՏՀ նախարարը ներկայացրել է Հանձնաժողովում իր կողմից ղեկավարած բլոկի գործունեության առավել նկատելի իրադարձությունները, այդ թվում՝ իրավակիրառ պրակտիկան և շուկաներում Հանձնաժողովի հատվածային հետազոտությունների արդյունքները, ռազմավարական փաստաթղթերի հետ աշխատանքը, մրցակցության քարոզչությունը և միջազգային համագործակցությունը: «Հանձնաժողովն այժմ աշխատում է ԵԱՏՄ ընդհանուր բորսայական շուկայի հայեցակարգի մշակման վրա: Աշխատանքին մասնակցում են նաև ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունները: Մենք նաև պատրաստ ենք ուսումնասիրել ԱՊՀ երկրների փորձը և առաջարկում ենք տվյալ հարցը ներառել ՀՔՄԽ աշխատանքի օրակարգում», — հայտնել է ԵՏՀ նախարարը: Առանձին անդրադարձ է կատարվել ՀՔՄԽ-ի և ազգային պրոֆիլային մարմինների հետ ԵՏՀ-ի փոխգործակցությանը, ինչպես նաև ազգային մրցակցային մարմինների ղեկավարների և Հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամի միջև նախօրեին անցկացված խորհրդակցության արդյունքներին:
22 հոկտեմբերի 2025
ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացումը
Հոկտեմբերի 22-ին Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի մասնակիցները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ԱԱՀ նախարար Գոհար Բարսեղյանի նախագահությամբ քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ագրոարդյունաբերական համալիրի ոլորտի համատեղ կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի ձևավորումը: «Ագրոարդյունաբերական համալիրի համար սա համատեղ նախագծերին աջակցելու նոր միջոց է, որը խթանում է ԵԱՏՄ անդամ պետությունների կազմակերպությունների փոխշահավետ համագործակցությունը: Կառավարությունների ղեկավարներն անհրաժեշտ որոշումներ են ընդունել նորմատիվ իրավական բազայի մշակման համար, ուստի ներկայումս Հանձնաժողովը՝ Միությունում իր գործընկերների հետ սկսել է մշակել կոոպերացիոն նախագծերի ընտրության և ԵԱՏՄ բյուջեի միջոցների հաշվին դրանց ֆինանսական աջակցության տրամադրման մասին հիմնադրույթը», — նշել է Գոհար Բարսեղյանը: Կոմիտեի անդամները միակարծիք էին ԱԱՀ-ում կենսատեխնոլոգիաներ կիրառելիս միջպետական փոխգործակցության հնարավոր ուղղությունների և մեխանիզմների մասին ԵՏՀ հանձնարարականի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ: «Կենսատեխնոլոգիաների ոլորտում անդամ պետությունների ջանքերի համախմբումից է կախված մանրէային կենսատեխնոլոգիաների ոլորտում տեխնոլոգիական ինքնիշխանության բարեհաջող պահպանումը», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: Նիստի ընթացքում հավանություն է տրվել ԵԱՏՄ անդամ պետություններում մթերատու կենդանիների համար կերերի և կերային հավելումների շուկայի վիճակի և զարգացման հեռանկարների մասին Հանձնաժողովի կողմից նախապատրաստված ակնարկը, որի նպատակն է բարձրացնել ԵԱՏՄ երկրների կերարտադրության արդյունավետության, որակի և մրցունակության բարձրացմանը՝ տեխնոլոգիական նորարարություններ, ներքին արտադրության զարգացումը, համագործակցության ամրապնդումը և ենթակառուցվածքի արդիականացումը ներառող համալիր մոտեցման ներդրման միջոցով: Փաստաթուղթն ուղարկվելու է անդամ պետությունների լիազոր մարմիններին աշխատանքներում օգտագործելու համար:
22 հոկտեմբերի 2025
Մաքսիմ Երմոլովիչ. «ԵՏՀ-ն պատրաստ է ընդլայնել մրցակցության ոլորտի աշխատանքի ուղղությունները ԱՊՀ շրջանակներում»
Հոկտեմբերի 21-ին Բրեստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը՝ մրցակցության և հակամենաշնորհային քաղաքականության նախարար Մաքսիմ Երմոլովիչի ղեկավարությամբ մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետաքննությունների շտաբի աշխատանքին: Նիստի մասնակիցները քննարկել են գների (սակագների) պետական կարգավորման և մրցակցության ոլորտի խախտումներից տուժածների քաղաքացիաիրավական պաշտպանության մասին զեկույցները, որոնցում ներկայացված է տվյալ ուղղություններով ԵՏՀ-ի աշխատանքի մասին տեղեկատվությունը: «Մենք աշխատում ենք տուժող տնտեսավարող սուբյեկտի համար ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հետևանքով նրան պատճառված վնասի փոխհատուցման համար դիմելու հնարավորության ապահովման հարցի կարգավորման ուղղությամբ», — նշել է ԵՏՀ նախարարը: Քննարկվել են մրցակցության վիճակի վրա արհեստական բանականության ազդեցության հարցեր և դեղամիջոցների և բուժապրանքների շուկաներում մրցակցության խնդրահարույց հարցեր: Մաքսիմ Երմոլովիչը տեղեկացրել է ԵԱՏՄ-ում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխարգելման և կանխման՝ ԱԲ-ի կիրառմամբ պայմանավորված հիմնախնդիրների փորձագիտական մշակման համար արհեստական բանականության հարցերով ձևավորված աշխատանքային խմբի մասին: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պատրաստ է ընդլայնել ԵԱՏՄ շրջանակները և իր աշխատանքներին ներգրավել ԱՊՀ երկրների այլ մրցակցային մարմիններին», — ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը: ԵՏՀ նախարարը նաև ներկայացրել է դեղագործության ոլորտում Հանձնաժողովի հատվածային հետազոտության արդյունքները:
22 հոկտեմբերի 2025
Մաքսիմ Երմոլովիչը և ԵԱՏՄ ազգային մրցակցային մարմինների ղեկավարները Բրեստում քննարկել են մրցակցության ոլորտի արդիական հարցեր
ԵԱՏՄ երկրների մրցակցության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչի խորհրդակցությունը կայացել է Բրեստում հոկտեմբերի 21-ին «5+1» ձևաչափով: «Միջոցառման օրակարգը հագեցած է, քննարկման ենթակա հարցերի շրջանակն ընդլայնվում է, և անհրաժեշտ է ավելի հաճախ հանդիպումներ անցկացնել այս մակարդակով», — նշել է նախարարը: Հանդիպման ընթացքում քննարկվել են շուկան որպես անդրսահմանային դասակարգելու գործող չափանիշների վերանայման վերաբերյալ ԵԱՏՄ ազգային մրցակցային գերատեսչությունների դիրքորոշումները, մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերը քննարկելիս փորձաքննություն անցկացնելու մեխանիզմները: Կողմերը նաև քննարկել են ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի հետաքննության և քննության շրջանակներում առանձին դատավարական գործողությունների անցկացման մասին Հանձնաժողովի պատճառաբանված ներկայացման կատարումը: Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել 2026 թվականի մրցակցության վիճակի գնահատման և հատվածային հետազոտությունների համար շուկաների ցանկերի, ինչպես նաև դրանց ընտրության չափորոշիչների որոշման հարցով: «Հետազոտությունների համար շուկաների ընտրությունը կավարտվի մինչև 2025 թվականի վերջ, իսկ դրանց հետ աշխատանքը կսկսվի մյուս տարվա սկզբին», — ամփոփել է ԵՏՀ նախարարը: Մաքսիմ Երմոլովիչը նաև հակիրճ ներկայացրել է միջազգային ուղղությամբ մրցակցության բլոկի կարևոր ձեռքբերումները, ինչպես նաև տարածաշրջանային մակարդակում մրցակցության կարգավորման ակնարկի նախապատրաստման և ՅՈՒՆԿՏԱԴ-ի, ՏՀԶԿ-ի և ՄՄՑ-ի հետ համագործակցության մասին: Քննարկվել են դեկտեմբերի 5-ի ՄԱԿ-ի կողմից Մրցակցության համաշխարհային օր ճանաչելու գործում աջակցության ցուցաբերման հարցեր, ինչպես նաև միջազգային հարթակներում ԵԱՏՄ մրցակցային մարմինների նախաձեռնություններին փոխադարձ աջակցությունը: Խորհրդակցությանը մասնակցել է ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետություն հանդիսացող Ուզբեկստանի մրցակցային մարմնի ղեկավարը: Հյուրի կարգավիճակով խորհրդակցությանը ներկա էր նաև Տաջիկստանի պրոֆիլային գերատեսչության ղեկավարը:
20 հոկտեմբերի 2025
ԵՏՀ-ն ԵԱՏՄ երկրների փորձագետներին ներկայացրել է անբարեխիղճ մրցակցության կանխման հարցերով իրավակիրառ պրակտիկայի առանձնահատկությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման վարչության փոխտնօրեն Իրինա Իվանտեյը մասնակցել է «Անբարեխիղճ մրցակցություն և ոչ պատշաճ գովազդ: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում իրավակիրառ պրակտիկայի առանձնահատկությունները» թեմայով միջազգային խորհրդաժողովին: Միջոցառման մասնակիցները քննարկել են անբարեխիղճ մրցակցության դեմ պայքարի իրավական հիմքերը, հակամենաշնորհային և քաղաքացիական կարգավորման համադրությունը, դատական և իրավակիրառ պրակտիկաները, ազգային իրավունքի անդրսահմանային կիրառման մեխանիզմները: Իրինա Իվանտեյը հայտնել է, որ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին ԵՏՀ-ի կողմից քննարկված նյութերի մեծ մասը կազմում են անբարեխիղճ մրցակցության կանխման հարցերը: «Խախտումների տվյալ կազմի մասով նախատեսված է կանխիչ միջոցի՝ խախտման նշանների վերացման անհրաժեշտության մասին նախազգուշացման տրամադրման կիրառում: Նման նախազգուշացումների կատարելիությունը կազմում է շուրջ 80%», — հայտնել է ԵՏՀ ներկայացուցիչը՝ նշելով, որ թվային տնտեսության զարգացման պայմաններում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները նույնպես տեղափոխվում են «թվային միջավայր»: «Մրցակիցների միջև քննվող էլ ավելի մեծ թվով վեճերը կապված են էլեկտրոնային առևտրի հարթակներում ապրանքների իրացման հետ: Դիմողների թվում էլ ավելի հաճախ են հանդիպում փոքր բիզնեսի ներկայացուցիչները, ինչը պայմանավորված է ԵԱՏՄ տարածքում ապրանքների իրացման ավելի պարզ և հարմարավետ եղանակի՝ մարկետփլեյսերի օգտագործմամբ», — նշել է ԵՏՀ ներկայացուցիչը: Անբարեխիղճ մրցակցության գործերում ևս մեկ նկատվող միտում է ապրանքային շուկաների փոփոխությունը: Եթե նախկինում դրանք ավելի խոշոր արդյունաբերական ապրանքների շուկաներ էին, ապա այսօր դրանք հաճախ առանձին սպառողական ապրանքների շուկաներ են: Միջոցառմանը մասնակցել են անդամ ԵԱՏՄ անդամ պետությունների հակամենաշնորհային մարմինների, Դատարանի փորձագետներ և իրավաբանականա կազմակերպությունների ներկայացուցիչներ:
20 հոկտեմբերի 2025
Հավանություն է տրվել ԵԱՏՄ-ում տեխկանոնակարգերի մշակման պլանի թարմացմանը
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանում կատարվող փոփոխությունները քննարկել են ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախաար Վալենտին Տատարիցկու նախագահությամբ կայացած պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեի նիստում: Ընդունված որոշումների թվում է ԵԱՏՄ «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» տեխկանոնակարգում կատարվելիք փոփոխությունների մշակման պլանի լրացումը: Հավանություն է տրվել երեք՝ «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին», «Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված այրվող բնական գազի անվտանգության մասին» և «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» տեխկանոնակարգերի ստանդարտների ցանկերում կատարվող փոփոխություններին: Նաև հավանություն է ստացել ԵԱՏՄ «Փաթեթավորման անվտանգության մասին» տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագրի լրացումը, որը ներառում է հինգ նոր միջպետական ստանդարտի մշակում. դրանցից մեկը հիմնված կլինի միջազգային ստանդարտի, չորսը՝ Բելառուսի Հանրապետության ազգային ստանդարտների վրա»: Խորհրդատվական կոմիտեի անդամները հավանություն են տվել ԵԱՏՄ տարածք մեղրատու մեղուների (մեղվամայրերի և մեղվափաթեթների) ներմուծմանը և Միության երկրների միջև տեղափոխումներին վերաբերող միասնական անասնաբուժական պահանջների փոփոխություններին: Փոփոխությունների շրջանակներում նման փաթեթների համար սահմանվում է տրոպիլելապսի (Tropilaelaps spp տզի) մասով տարածքի էպիզոոտիկ բարեկեցության հաստատման պահանջը: Նաև կթարմացվի անասնաբուժական հավաստագրի ձևը:
Ցուցադրել ավելին