Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7076

11 հուլիսի 2018 Փոխվարչապետները ԵՏՀ-ի Խորհրդին կքննարկեն ԵԱՏՄ ներքին շուկայի առավել զգայուն հինգ խնդիրները Ներքին շուկաների գործունեության հարցերով Խորհրդատվական կոմիտեի հինգերորդ նիստին քննարկվեն են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների միջև փոխադարձ առևտրում առավել զգայուն խոչընդոտները, ինչպես նաև դրանց վերացման միջոցառումները: Նման խոչընդոտներից են էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման, առանձին ոլորտներում պետական ու համայնքային գնումների հասանելիության, ԵԱՏՄ երկրներից ներմուծվող առանձին ապրանքների նկատմամբ վերահսկիչ գների նվազագույն շեմի կիրառման դեպքերը թույլ չտալու, Միության բոլոր երկրներում անասնաբուժական վերահսկողության (հսկողության) համակարգի փոխադարձ ճանաչման, Միության պետություններից մատակարարվող ալկոհոլային արտադրանքի նկատմամբ ապահովող վճարի գանձման հարցերը:​
11 հուլիսի 2018 ԵՏՀ-ն Ռուսաստանի Արդյունաբերության և առևտրի նախարարության հետ քննարկել է ԵԱՏՄ արդյունաբերական դաշինքի վեցամյա աշխատանքի արդյունքները Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ձևավորել է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության իրականացման մոտեցումներ, որոնք արժանացել են «հնգյակի» երկրների հավանությանը և ներառվել ԵԱՏՄ մասին պայմանագրում: Սա թույլ տվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական դաշինքի ինտեգրացիոն աշխատանքներում մի շարք ուղղություններով էական գործնական արդյունքների հասնել: Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարարությունում կայացած` 2012-2018 թվականների ընթացքում ԵԱՏՄ արդյունաբերական դաշինքի աշխատանքների արդյունքներին նվիրված աշխատանքային հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ԵՏՀ Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին:​
Ցուցադրել ավելին