Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7085

27 ապրիլի 2018 ԵՏՀ-ն ընդունել է «արտադրության համապատասխանության գնահատման օրենսգիրքը» Համապատասխանության գնահատման նոր Տիպային սխեմաները սահմանում են արտադրության վկայագրման, հայտարարագրման և պետական գրանցման, միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար միասնական կանոնները: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Խորհրդի կողմից վերջերս ընդունված փաստաթուղթը երաշխավորում է ձեռնարկատերերին, որ դրա հիման վրա տեխնիկական կանոնակարգերում սահմանված ընթացակարգերը համարժեք կլինեն, իսկ յուրաքանչյուր երկրում անցկացվող գնահատման արդյունքները` համադրելի: Այդ և Միության մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերի մասին ԵՏՀ ներկայացուցիչները հայտարարել են Մինսկում` Բելառուսի պետական ստանդարտացման, չափագիտության և որակի կառավարման ուղղությամբ անձնակազմի որակի բարձրացման և վերապատրաստման ինստիտուտի հարթակում, անցկացվող սեմինարի ընթացքում:​
26 ապրիլի 2018 ԵՏՀ-ը սկսում է ԵԱՏՄ-ում կարգավորիչ «ավազարկղերի» մասին համաձայնագրի մշակումը «Եվրասիական տնտեսական միության կարգավորիչ «ավազարկղերի» համակարգի ստեղծումը Միության ղեկավարների կողմից հաստատված նախաձեռնությունների մշակման առաջնահերթություններից մեկն է: Այն նախագծերի նախաձեռնողների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարգավորիչների համար իրական հնարավորություն է` փորձարկելու նորարարական որոշումները ու նոր բիզնես մոդելները, բացահայտելու դրանց ուժեղ և թույլ կողմերը, ավելի լավ հասկանալու հնարավոր ռիսկերը, փորձարկելու կարգավորման մոտեցումները` նախքան դրանց իրավական հաստատումը», - հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը փորձագետների առաջին նիստի ընթացքում, որը նվիրված է եղել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) կարգավորիչ «ավազարկղերի» համակարգի ստեղծման քննարկմանը:​
Ցուցադրել ավելին