Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7068

16 սեպտեմբերի 2025 Անդրեյ Սլեպնյովը բանակցել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ Նյու Դելիում (Հնդկաստան) կայացած հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը և Հնդկաստանի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը նշել են, որ համաձայնեցրել են Եվրասիական տնտեսական միության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի մասին արդյունավետ բանակցությունների արագացված ձևաչափով անցկացմանն աջակցելուն ուղղված ճանապարհային քարտեզը: Կողմերը նաև համաձայնեցրել են այնպիսի մոտեցում, որի պարագայում բանակցությունների առաջին փուլը կկայանա սույն թվականի նոյեմբերին Հնդկաստանում և նվիրված կլինի ապագա գործարքի առանցքային հարցերի քննարկմանը: Ընդ որում, դրան կնախորդեն Հանձնաժողովի ակտիվ խորհրդակցությունները հնդիկ գործընկերների և ԵԱՏՄ պետությունների հետ: Նախարարները պայմանավորվել են բանակցություններին բազմակողմ աջակցություն ցուցաբերելու նպատակով կանոնավոր շփումների մասին:
16 սեպտեմբերի 2025 Փոփոխվել են դեղերի գրանցման և փորձաքննության կանոնները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն ընդունել է Բժշկական կիրառման դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոններում կատարված փոփոխությունները: Փոփոխությունները թույլ են տալիս կիրառել գրանցման դոսյեները ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցնելու ընթացակարգի՝ ԵՏՀ խորհրդի 2025 թվականի մայիսի 22-ի N 34 որոշմամբ օպտիմալացված դրույթներն այն արտադրողների համար, որոնք մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը դիմում են ներկայացրել նախկինում չհայտարկված ճանաչման պետություններն ավելացնելու մասով փոփոխությունների կատարման ընթացակարգ անցկացնելու համար: Դրանով իսկ ապահովվում է այդ երկրներում ազգային գրանցման վկայականների գործողության ժամկետի երկարաձգում՝ ընթացակարգերի անցկացման ժամկետի չափով, բայց ոչ ավելի, քան մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը: «Այս փոփոխությունների նպատակն է՝ օպտիմալացնել ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցման ընթացակարգի անցկացման ժամկետները դեպի Միության դեղերի ընդհանուր շուկայի անցումային շրջանի շրջանակներում», — նշել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին:
16 սեպտեմբերի 2025 ԵՏՀ ֆինանսների վարչության տնօրեն է նշանակվել Լյուդմիլա Մուդրովան Լյուդմիլա Իվանի Մուդրովան ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 21-ին Մոգիլյովի մարզի Խոտիմսկ քաղաքատիպ ավանում (Բելառուսի Հանրապետություն): 2002 թվականին ավարտել է Մոգիլյովի պետական տեխնիկական համալսարանը, 2021 թվականին՝ Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան: 2003 թվականի մարտից մինչև 2007 թվականի մարտ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Բելառուսի Հանրապետության հարկերի և տուրքերի նախարարության Խոտիմսկի շրջանի տեսչությունում՝ պետական հարկային տեսուչից մինչև տեսչության պետի տեղակալ: 2007 թվականի մարտից մինչև օգոստոս՝ Բելառուսի Հանրապետության հարկերի և տուրքերի նախարարության Մոգիլյովի մարզի տեսչության գլխավոր պետական հարկային տեսուչ: 2007 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի հոկտեմբեր՝ Բելառուսի Հանրապետության հարկերի և տուրքերի նախարարության գլխավոր պետական հարկային տեսուչ: 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի հունվար տարբեր պաշտոններ է զբաղեցրել Բելառուսի Հանրապետության պետական վերահսկողության կոմիտեում՝ գլխավոր մասնագետից մինչև վարչության պետ: 2023 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի սեպտեմբեր՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրենի տեղակալ: 2025 թվականի սեպտեմբեր 15-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսների վարչության տնօրենի պաշտոնում:
11 սեպտեմբերի 2025 ԵՏՀ-ն և ԵԱՏՄ երկրներն աշխատում են ԼՏՕ ինստիտուտի կատարելագործման ուղղությամբ Սեպտեմբերի 10-ին Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեին կից պրոֆիլային աշխատանքային խմբի նիստում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Կուատ Ռախիմովի ղեկավարությամբ, քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) ինստիտուտի կատարելագործման հարցեր: Քննարկվել է Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունը ցածր մակարդակի ռիսկի անձանց այս կատեգորիայի համար նախնական մաքսային հայտարարագրման կիրառման պարզեցման վերաբերյալ: Առաջակվում է պարզեցնել մի շարք մաքսային գործառնություններ և հրաժարվել մաքսատան ավելորդ ծանուցումներից հայտարարագրման այս առանձնահատկությունն օգտագործելիս: Սա կօգնի արագացնել անցակետերում մաքսային հսկողության անցումը և նվազեցնել բիզնեսի ծախսերը: Շարունակել են քննարկել Ղազախստանի Հանրապետության առաջարկը հատուկ տնտեսական գոտու շրջանակներում ռեզիդենտի կողմից ԼՏՕ կարգավիճակի կիրառման վերաբերյալ: Նպատակն այն է, որ երկու կարգավիճակի առկայությունն առավելություններ բերի և ռեզիդենտներին ընդգրկի ԼՏՕ ծրագրում: Քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության նախաձեռնության իրագործման հետագա քայլերը, որն օպերատորներին կարող է հնարավորություն տալ օգտվելու ներմուծման մաքսատուրքի վճարման հետաձգումից կամ տարաժամկետումից՝ առանց ապահովություն ներկայացնելու: Սա վերաբերում է առանձին կատեգորիաների ապրանքներին, որոնք օգտագործվում են արդյունաբերական վերամշակման համար և գյուղատնտեսական գործունեությունում: Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը գործընկերային ծրագրի միջազգայնորեն ճանաչված ստանդարտ է, իսկ ԼՏՕ-ն՝ անձանց հատուկ կատեգորիա, որոնց մաքսային գործառնություններ և մաքսային վերահսկողություն իրականացնելիս տրամադրվում են պարզեցումներ՝ որպես որոշակի պահանջներին համապատասխանող անձանց։ ԵԱՏՄ անդամ պետություններում ԼՏՕ ինստիտուտի զարգացման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է 2014 թվականին: Այն մշակում է Միությունում լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի կատարելագործման և զարգացման առաջարկներ։
11 սեպտեմբերի 2025 ԵՏՀ-ն և ՇՀԿ-ն ընդլայնում են համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում Սեպտեմբերի 9-ին Պեկինում (ՉԺՀ) կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի աշխատանքային հանդիպումը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Տ.Ռ. Միթհունի նետ: Հանդիպման ընթացքում Արզիբեկ Կոժոշևը նշել է էներգետիկայի առանցքային դերը ԵԱՏՄ և այլ միջազգային միավորումների շրջանակներում եվրասիական ինտեգրման դինամիկ զարգացող գործընթացներում: Նախարարը նաև զրուցակցին տեղեկացրել է ԵԱՏՄ էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման շարունակվող աշխատանքների մասին: ԵՏՀ-ի և ՇՀԿ քարտուղարության միջև փոխգործակցության մասին 2021 թվականի սեպտեմբերի 17-ի հուշագրին համապատասխանէ կողմերի համաձայնեցման փուլում է համատեղ միջոցառումների պլանի նախագիծը, որը հաստատվելուց հետո միավորումների աշխատանքը կշարունակվի ավելի սերտ ձևաչափով: «Հանձնաժողովն ուշադիր հետևում է ՇՀԿ էներգետիկ ակումբի գործունեությանը: Ձեր աշխատանքի կարևոր ուղղություն է էներգետիկ նախագծերի զարգացումը՝ ներառյալ փոխկապակցված էներգետիկ և տրանսպորտալոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացումը և կառուցումը: Գազի և նավթի փոխադրման, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների ազատ հասանելիության ապահովման հարցերը ՇՀԿ գերակայությունների թվում են: Դա, ըստ էության, շատ մոտ է ԵԱՏՄ էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման շրջանակներում մեր գործունեությանը», — ընդգծել է Արզիբեկ Կոժոշևը: Կողմերը քննարկել են էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման նոր մոտեցումների մշակման, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլոտում ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի փոխգործակցության կազմակերպման հեռանկարները: Բացի այդ, նշվել է, էր ԵԱՏՄ-ում և ՇՀԿ-ում հատկապես կարևորվում է տրանսպորտային միջանցքների զարգացումը: Համագործակցության գերակա ուղղություններից է փոխկապվածության զարգացումը և արդյունավետ տրանսպորտային միջանքների ստեղծումը: «2024 թվականից ԵԱՏՄ անդամ պետությունները և Հանձնաժողովը սկսել են իրականացնել եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանը: Փորձագետների գնահատմամբ՝ եվրասիական տրանսպորտային միջանցքներին բաժին է հասնում ԵԱՏՄ տարանցիկ փոխադրումների ծավալի շուրջ 70%-ը», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: ԵՏՀ-ն կարևորում է համապատասխան միջազգային կազմակերպությունների և միավորումների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային ֆինանսական ինստիտուտների հետ տրանսպորտի և ենթակառուցվածքների, մուլտիմոդալ փոխադրումների և բեռների կոնտեյներացման ոլորտի զարգացման ուղղությամբ ջանքերի համակարգման արդյունավետության բարձրացումը: Հանդիպման ընթացքում առաջարկներ են ներկայացվել տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքի զարգացման հարցերով ԵԱՏՄ — ՇՀԿ ձևաչափով համատեղ միջոցառումների անցկացման, ինչպես նաև միջազգային մակարդակի միջոցառումներին, համաժողովներին, խորհրդաժողովներին, ՇՀԿ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պրոֆիլային աշխատանքային մարմինների նիստերին փոխադարձ մասնակցության մասին:
11 սեպտեմբերի 2025 Միջազգային կազմակերպությունները քննարկել են ԵԱՏՄ դերը համաշխարհային ագրոպարենային համակարգում Սեպտեմբերի 11-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացած կլոր սեղանի ընթացքում միջազգային կազմակերպությունները և միավորումները նշել են Եվրասիական տնտեսական միության երկրների մեծ դերը Համաշխարհային ագրոպարենային համակարգում: ԵԱՏՆ, ՇՀԿ, ՊԳԿ, ՊԱԻԿ, ԱՊՀ պետությունների և Ցորենի հարցերով միջազգային խորհրդի ներկայացուցիչները փորձ են փոխանակել պարենային անվտանգության ապահովման ոլորտում ազգային և տարածաշրջանային ռազմավարությունների իրականացման վերաբերյալ: Ուշադրության կենտրոնում էին ցորենի, շաքարի միջազգային առևտրի, գյուղատնտեսական բույսերի ընտրասերման հարցեր, պարենի համաշխարհային շուկայում առկա կառուցվածքային տեղաշարժերը: Քննարկվել են գյուղմթերքի արտահանմանը ապահովագրական աջակցության միջոցները, բարձր մրցակցային ագրոպարենային շղթաներում ԵԱՏՄ ապրանք արտադրողների մասնակցության հեռանկարները: «Եվրասիական «հնգյակի» երկրներն ակտիվորեն առաջ են շարժվում ագրոպարենային շուկայի կարգավորման արդյունավետ մեխանիզմների, այդ թվում՝ ԱԱՀ-ում թվային տեխնոլոգիաների ներդրման հարցերում», — նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը: Վերջինիս խոսքով՝ Հանձնաժողովը պատրաստ է հարթակ դառնալ կայուն ագրոպարենային համակարգերի ստեղծման նպատակով համագործակցության հետագա զարգացման համար: Միջոցառմանը մասնակցել են ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Տ.Ռ. Միթհունը, Պարենային անվտանգության իսլամական կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Հուսրավ Նոզիրին, ՊԳՀ-ի Ռուսաստանի Դաշնության հետ շփումների բաժանմունքի տնօրեն Օլեգ Կոբյակովը, Հացահատիկի միջազգային խորհրդի գործադիր տնօրեն Առնո Պետին, ԵԱՏՄ երկրների լիազոր պետական մարմինների, ոլորտային միությունների և ԱԱՀ ոլորտի ընկերակցությունների ներկայացուցիչներ:
Ցուցադրել ավելին