Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7111

22 օգոստոսի 2018 ԵՏՀ-ն երկարաձգել է չինական առանցքակալների նկատմամբ հակագնագցման տուրքի գործողությունը և Ռուսաստանին տեղեկացրել է ԵԱՏՄ իրավունքի պահպանման անհրաժեշտության մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի օգոստոսի 21-ին կայացած նիստին քննարկվել են առևտրի, ներքին շուկաների գործունեության, տեխնիկական և մաքսային կարգավորման հարցեր։ Մասնավորապես, ԵՏՀ Կոլեգիան երկարաձգել է Չինաստանից գլորման առանցքակալների նկատմամբ հակագնագցման տուրքի գործողության ժամկետը, զրոյացրել է ձկների աճեցման սարքավորումների առանձին տեսակների նկատմամբ մաքսատուրքերը, հավանություն է տվել ԵՏՀ-ի և Բժշկական արտադրատեսակների Գլոբալ անվանացանկի գործակալության միջև Փոխըմբռնման մասին հուշագրի նախագծին, ընդունել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև ինտեգրացիայի խորացմանն ուղղված մի շարք այլ որոշումներ։
20 օգոստոսի 2018 Տատյանա Վալովայա․ «Չի կարելի թաղվել առօրյա խնդիրների մեջ, կարևոր է արդեն իսկ այսօր նշել ինտեգրացիոն հորիզոնը» Ինտեգրացիայի նվաճած մակարդակը և առաջիկայի ծրագրերը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բոլոր առանցքային ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայում, տեխնիկական կարգավորման, արդյունաբերության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) պատվիրակության անդամները և Բելառուսի պետական իշխանության մարմինների, գործարար, գիտական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչները օգոստոսի 15-ին Մինսկում կայացած «Եվրասիական տնտեսական միություն՝ հետագա զարգացման ռազմավարություն» գիտաժողովին։ ԵՏՀ-ի կողմից Բելառուսի Հանրապետության կառավարության հետ համատեղ կազմակերպված միջոցառման մոդերատորի դերում հանդես է եկել ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա
Ցուցադրել ավելին